▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լռություն` փոթորկից առաջ. Սուրիկ Խաչատրյանի թեման փակված չէ

 

ԼՌՈՒԹՅՈՒՆ՝ ՓՈԹՈՐԿԻՑ ԱՌԱՋ Մոտ մեկ շաբաթ է՝ թափուր է մնացել Սյունիքի մարզպետի աթոռը: Ըստ էության, գրեթե թափուր է նաև Վայոց Ձորի մարզպետի պաշտոնը: Չնայած Էդգար Ղազարյանը շարունակում է պաշտոնավարել, այնուհանդերձ արդեն պաշտոնական որոշումը կայացված է, և առաջիկայում գիտնական-մարզպետը կմեկնի Վարշավա՝ ստանձնելու Լեհաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը: Իսկ ովքե՞ր են փոխարինելու ազաատված մարզպետներին: Որքան էլ տարօրինակ է, արտաքուստ լռություն է տիրում, չկան բուռն զարգացումներ, չկան ակտիվ քննարկումներ: Ամենաակտիվ իրավիճակը Սյունիքի մարզպետի պաշտոնի շուրջ ծավալվեց, երբ, ի սկզբանե, տարածվեցին լուրեր, թե վարանշանակվելու է Սուրիկ Խաչատրյանը, որի անվան շուրջ վերջին օրերին եթե Երևանում մարել են հետաքրքրությունները, ապա Սյունիքում բոլորովին այլ իրավիճակ է տիրում: Ակտիվացել են նախկին մարզպետի շրջապատի մարդիկ, տարբեր քաղաքապետեր, գյուղապետեր, պաշտոնյաներ հանդես են գալիսբաց նամակներով, հրապարակումներով՝ պաշտպանելով Սուրիկ Խաչատրյանի թեկնածությունը, մասնավորաբար նշելով, թե մեծ ներդրումներ ունի սոցիալ-մշակութային ոլորտներում, մեծ աջակցություն է ցուցաբերել կրթության և մշակույթի ոլորտներին, իսկ հիմա էլ ստեղծել է հիմնադրամ, որն աջակցում է սոցիալապես անապահովներին, ֆինանսավորում է տարբեր ծրագրեր: Ոմանք պնդում են, թե Սյունիքի մարզը կարևորվեց և ընդգծվեց հենց նրա պաշտոնավարման տարիներին: Մայրաքաղաքում նրա թեկնածությունը չի քննարկվում, ավելին, կարծես երկրի նախագահը փակել է նրա թեման: Սակայն մի՞թե տևական ժամանակ իշխանության մեջ եղած Սուրիկ Խաչատրյանը չի հասկանում, որ եթե նախագահն իրեն չի աջակցում, եթե ՀՀԿ-ում իրարամերժ կարծիքներ ու գնահատականներ են հնչում, ապա հարցը, ըստ էության, փակված է: Բայց, պարզվում է, Սուրիկ Խաչատրյանի թեման փակված չէ: Ինչպես ինքն է անկեղծացել մի մտերմիկ շրջապատում, այս օրերին վարչապետ Հովիկ Աբրահամյանն ամեն ինչ անում է, որպեսզի Սուրիկ Խաչատրյանը վերադառնա իր պաշտոնին: Հենցվարչապետն ամեն ինչ արեց, որպեսզի Երևան տեղափոխելով Վահե Հակոբյանին՝թափուվի մարզպետի պաշտոնը: Ուրեմն, լուռ և ընդհատակյա պայքար է գնում, որի մի կողմում կանգնած է Հովիկ Աբրահամյանը և որն ամեն ինչ անում է, որպեսզի նախկին մարզպետը նորից նշանակվի:
Արդյո՞ք կհաղթի Հովիկ Աբրահամյանը, արդյո՞ք նախագահ Սարգսյանն ականջալուր կլինի վարչապետի հորդորներին, և առաջիկա հինգշաբթին կդառնա Սուրիկ Խաչատրյանի հաղթանակի օրը: Այս հարցն այսօր և՛ այժմեական է, և՛ հրատապ: Ըստ մեր ունեցած տեղեկությունների, նախագահ Սերժ Սարգսյանը Սուրիկ Խաչատրյանին հանձնարարել է հեռու մնալ լրատվամիջոցներից, հարցազրույցներ չտալ, չխոսել հնարավոր նշանակման մասին: Գուցե սա արդեն նախագահի վերաբերմունքի փոփոխությու՞նն է հաստատում: Եթե այդպես է, ուրեմն ճիշտ է Սուրիկ Խաչատրյանը, որ իր հարցով զբաղվող վարչապետին կհաջողվի կոտրել սառույցը, իր ջանքերը հաղթանակով պսակել: Իսկ եթե սա ընդամենը հնա՞րք է, որն օգտագործվում է Սուրիկ Խաչատրյանի կողմից: Նախօրեին մենք զրուցեցինք Սուրիկ Խաչատրյանի մտերմագույն մարդկանցից մեկի հետ, որը Սյունիքի խոշոր համայնքներից մեկն է ղեկավարում: Նա համոզվածորեն պնդում էր, որ Հովիկ Աբրահամյանին հաջողվել է լուծել բոլոր հարցերը: Մնացել է ,,տեխնիկական խնդիրը,,՝ Սուրիկ Խաչատրյանի ներկայացումը կառավարությանը:
Խույս տալով բոլոր գնահատականներից, պարզապես նկատենք, որ եթե իսկապես վարչապետի ցանկությունը կատարվում է, ապա նշանակում է մեր նախկին դիտարկումն այն մասին, որ Հովիկ Աբրահամյանը ձգտում է իշխանության մեջ սեփական թիմի գերակայությանը՝ համապատասխանում է իրականությանը: Իսկ ինչու՞ է լռություն տիրում Վայոց Ձորի մարզպետի թեկնածուի շուրջ: Օրեր առաջ մենք գրեցինք, որ այստեղ իշխանությունների թեկնածուն Վայքի քաղաքապետՀարություն Սարգսյանն է: Մինչ օրս այլ թեկնածուների անուններ չեն շրջանառվել: Անգամ մոռացությանէտրվել Վայքի քաղաքապետի անունը: Ինչու՞: Արդյո՞ք իշխանությունները չեն կարևորում Ադրբեջանի հետ սահմանակից Վայոց Ձորը, որն ունի ռազմավարական նշանակություն, որը կարող է դառնալ զբոսաշրջային ինդուստրիայի խոշորագույն կենտրոններից մեկը ողջ տարածաշրջանում: Բայց ահա վարչապետը որևէ հետաքրքրություն չի դրսևորում մարզի հանդեպ, նախագահն էլ որևէ անուն չի քննարկում: Ուրեմն, ի՞նչ է ստացվում: Իշխանությունները թեկնածու չունե՞ն, թե՞ սպասում են ինչ-որ ,,արտառոց,, զարգացումների… Իսկ այդ ,,արտառոցը,, կարող է լինել այն, որ այստեղ, բոլորի համար անսպասելի, կարող է մարզպետ նշանակվել ԲՀԿ հովանու ներքո գործող որևէ մեկը: Իսկ ինչու՞ հատկապես ԲՀԿ: Սա ինտրիգային հարց է, որի պատասխանները տարբեր են, տրամագծորեն հակառակ: Բայց, իսկապես, չի բացառվում, որ Գագիկ Ծառուկյանն իր ամենաակտիվ մասնակցությունը բերի մարզպետի թեկնածուի ընտրության հարցում: Դա կլինի որոշակի ռևանշ՝ նախկին մարզպետ ԲՀԿ-ական Բագրատյանի պաշտոնանկությունից հետո և դարձյալ միտված կլինի Հովիկ Աբրահամյանի դիրքերի ամրապնդմանը…
Լևոն Մութաֆյան

 Լռություն` փոթորկից առաջ

Մոտ մեկ շաբաթ է՝ թափուր է մնացել Սյունիքի մարզպետի աթոռը: Ըստ էության, գրեթե թափուր է նաև Վայոց Ձորի մարզպետի պաշտոնը: Չնայած Էդգար Ղազարյանը շարունակում է պաշտոնավարել, այնուհանդերձ արդեն պաշտոնական որոշումը կայացված է, և առաջիկայում գիտնական-մարզպետը կմեկնի Վարշավա՝ ստանձնելու Լեհաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը:

Իսկ ովքե՞ր են փոխարինելու ազատված մարզպետներին: Որքան էլ տարօրինակ է, արտաքուստ լռություն է տիրում, չկան բուռն զարգացումներ, չկան ակտիվ քննարկումներ: Ամենաակտիվ իրավիճակը Սյունիքի մարզպետի պաշտոնի շուրջ ծավալվեց, երբ, ի սկզբանե, տարածվեցին լուրեր, թե վերանշանակվելու է Սուրիկ Խաչատրյանը, որի անվան շուրջ վերջին օրերին եթե Երևանում մարել են հետաքրքրությունները, ապա Սյունիքում բոլորովին այլ իրավիճակ է տիրում:

Ակտիվացել են նախկին մարզպետի շրջապատի մարդիկ, տարբեր քաղաքապետեր, գյուղապետեր, պաշտոնյաներ հանդես են գալիս բաց նամակներով, հրապարակումներով՝ պաշտպանելով Սուրիկ Խաչատրյանի թեկնածությունը, մասնավորաբար նշելով, թե մեծ ներդրումներ ունի սոցիալ-մշակութային ոլորտներում, մեծ աջակցություն է ցուցաբերել կրթության և մշակույթի ոլորտներին, իսկ հիմա էլ ստեղծել է հիմնադրամ, որն աջակցում է սոցիալապես անապահովներին, ֆինանսավորում է տարբեր ծրագրեր:

Ոմանք պնդում են, թե Սյունիքի մարզը կարևորվեց և ընդգծվեց հենց նրա պաշտոնավարման տարիներին: Մայրաքաղաքում նրա թեկնածությունը չի քննարկվում, ավելին, կարծես երկրի նախագահը փակել է նրա թեման: Սակայն մի՞թե տևական ժամանակ իշխանության մեջ եղած Սուրիկ Խաչատրյանը չի հասկանում, որ եթե նախագահն իրեն չի աջակցում, եթե ՀՀԿ-ում իրարամերժ կարծիքներ ու գնահատականներ են հնչում, ապա հարցը, ըստ էության, փակված է: Բայց, պարզվում է, Սուրիկ Խաչատրյանի թեման փակված չէ: Ինչպես ինքն է անկեղծացել մի մտերմիկ շրջապատում, այս օրերին վարչապետ Հովիկ Աբրահամյանն ամեն ինչ անում է, որպեսզի Սուրիկ Խաչատրյանը վերադառնա իր պաշտոնին:

Հենց վարչապետն ամեն ինչ արեց, որպեսզի Երևան տեղափոխելով Վահե Հակոբյանին՝ թափուվի մարզպետի պաշտոնը: Ուրեմն, լուռ և ընդհատակյա պայքար է գնում, որի մի կողմում կանգնած է Հովիկ Աբրահամյանը և որն ամեն ինչ անում է, որպեսզի նախկին մարզպետը նորից նշանակվի: Արդյո՞ք կհաղթի Հովիկ Աբրահամյանը, արդյո՞ք նախագահ Սարգսյանն ականջալուր կլինի վարչապետի հորդորներին, և առաջիկա հինգշաբթին կդառնա Սուրիկ Խաչատրյանի հաղթանակի օրը: Այս հարցն այսօր և՛ այժմեական է, և՛ հրատապ: Ըստ մեր ունեցած տեղեկությունների, նախագահ Սերժ Սարգսյանը Սուրիկ Խաչատրյանին հանձնարարել է հեռու մնալ լրատվամիջոցներից, հարցազրույցներ չտալ, չխոսել հնարավոր նշանակման մասին:

Գուցե սա արդեն նախագահի վերաբերմունքի փոփոխությու՞նն է հաստատում: Եթե այդպես է, ուրեմն ճիշտ է Սուրիկ Խաչատրյանը, որ իր հարցով զբաղվող վարչապետին կհաջողվի կոտրել սառույցը, իր ջանքերը հաղթանակով պսակել: Իսկ եթե սա ընդամենը հնա՞րք է, որն օգտագործվում է Սուրիկ Խաչատրյանի կողմից: Նախօրեին մենք զրուցեցինք Սուրիկ Խաչատրյանի մտերմագույն մարդկանցից մեկի հետ, որը Սյունիքի խոշոր համայնքներից մեկն է ղեկավարում: Նա համոզվածորեն պնդում էր, որ Հովիկ Աբրահամյանին հաջողվել է լուծել բոլոր հարցերը:Մնացել է «տեխնիկական խնդիրը»՝ Սուրիկ Խաչատրյանի ներկայացումը կառավարությանը:

Խույս տալով բոլոր գնահատականներից, պարզապես նկատենք, որ եթե իսկապես վարչապետի ցանկությունը կատարվում է, ապա նշանակում է մեր նախկին դիտարկումն այն մասին, որ Հովիկ Աբրահամյանը ձգտում է իշխանության մեջ սեփական թիմի գերակայությանը՝ համապատասխանում է իրականությանը: Իսկ ինչու՞ է լռություն տիրում Վայոց Ձորի մարզպետի թեկնածուի շուրջ: Օրեր առաջ մենք գրեցինք, որ այստեղ իշխանությունների թեկնածուն Վայքի քաղաքապետՀարություն Սարգսյանն է: Մինչ օրս այլ թեկնածուների անուններ չեն շրջանառվել: Անգամ մոռացության է տրվել Վայքի քաղաքապետի անունը: Ինչու՞:

Արդյո՞ք իշխանությունները չեն կարևորում Ադրբեջանի հետ սահմանակից Վայոց Ձորը, որն ունի ռազմավարական նշանակություն, որը կարող է դառնալ զբոսաշրջային ինդուստրիայի խոշորագույն կենտրոններից մեկը ողջ տարածաշրջանում: Բայց ահա վարչապետը որևէ հետաքրքրություն չի դրսևորում մարզի հանդեպ, նախագահն էլ որևէ անուն չի քննարկում: Ուրեմն, ի՞նչ է ստացվում:  

Իշխանությունները թեկնածու չունե՞ն, թե՞ սպասում են ինչ-որ «արտառոց» զարգացումների… Իսկ այդ «արտառոցը» կարող է լինել այն, որ այստեղ, բոլորիհամար անսպասելի, կարող է մարզպետ նշանակվել ԲՀԿ հովանու ներքո գործող որևէմեկը: Իսկ ինչու՞ հատկապես ԲՀԿ: Սա ինտրիգային հարց է, որի պատասխաններըտարբեր են, տրամագծորեն հակառակ: Բայց, իսկապես, չի բացառվում, որ Գագիկ Ծառուկյանն իր ամենաակտիվ մասնակցությունը բերի մարզպետի թեկնածուիընտրության հարցում: Դա կլինի որոշակի ռևանշ՝ նախկին մարզպետ ԲՀԿ-ական Բագրատյանի պաշտոնանկությունից հետո և դարձյալ միտված կլինի Հովիկ Աբրահամյանի դիրքերի ամրապնդմանը…

Լևոն Մութաֆյան

Կարդացեք նաև` Սուրիկ Խաչատրյանի վերանշանակումն ապտակ կլինի մեր իշխանությանը. Լևոն Մութաֆյանը` Սերժ Սարգսյանին

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее