«Պարոն Քուշկյանը նախապես համաձայնեցրել է գործողությունները «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ, դիմում է գրել` կուսակցությունից դուրս գալու վերաբերյալ, ապա նշանակվել է ԼՂՀ առողջապահության նախարար»,- ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում խոսելով «Բարգավաճ Հայաստանի» քվոտայով առողջապահության նախկին նախարար Հարություն Քուշկյանի` ԼՂՀ առողջապահության նախարար նշանակվելու մասին, ասաց ԱԺ պատգամավոր, ԲՀԿ մամուլի քարտուղար Տիգրան Ուրիխանյանը` հավելելով, որ որևէ մեկը սերունդների արյամբ և կյանքի գնով ձեռք բերված Արցախի հարցի շուրջ իրեն թույլ չի տա շահարկում անել:
«Դա բարոյական հարց է: ԼՂՀ-ի հետ կապված որևէ հարց չի կարող շահարկման առարկա դառնալ»,-նշեց Տիգրան Ուրիխանյանը:
Ինչ վերաբերում է հարցին, թե ինչպե՞ս այս լուրը ընդունվեց ԲՀԿ-ում, Տիգրան Ուրիխանյանը պատասխանեց, որ ուրախ են, որ իրենց գործընկերը հնարավորություն է ստացել` իր ներդրումն ունենալ Ղարաբաղի առողջապահական ոլորտում:
Ինչ վերաբերում է «ՀԺ»-ի և 1in.am կայքի խմբագրությունների դիմաց անցկացված ակցիային, որը նկարահանվել է «Կենտրոն» հեռուստաընկերության օպերատորի կողմից, պարոն Ուրիխանյանը պատասխանեց, որ ակցիայից տեղեկացել է լրատվամիջոցներից, ինչ վերաբեում է նկարահանմանը, ապա է «Կենտրոն» հեռուստաընկերությունը և մյուս լրատվամիջոցները լուսաբանում են այն ամենը, ինչ կատարվում է Հայաստանում: