▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մահացածներից ամենաերիտասարդը 38-ամյա կին է. բոլորն ունեցել են խրոնիկական հիվանդություններ

ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկանում է, որ Հայաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով 13 մարդ է մահացել։

551 նոր դեպք` մեկ օրում. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձել է 19 708

«Մահացածներից 11-ը տղամարդիկ են, երկուսը` կին։ Մահացած կանայք եղել են 66 և 38 տարեկան, իսկ տղամարդիկ` 77, 59, 76, 84, 55, 85, 43, 70, 50, 70 և 56 տարեկան:

Բոլորն ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ»,-նշված է հաղորդագրության մեջ։

Բացի այդ, նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 113 է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее