Լրագրող Լիլիթ Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար և տեսանյութ է տարածել՝ կից գրելով. «Այսօր առավոտյան մահվան ելքով հերթական վրաերթը տեղի ունեցավ Երևան-Աշտարակ ճանապարհին: Կինն աշխատանքի գնալիս է եղել... Ու նրան չեք կարող մեղադրել, որ անթույլատրելի հատվածով է անցել, քանի որ այս ճանապարհին չկա ոչ մի անցում: Ու սա այն պարագայում, երբ միջպետական ճանապարհի հարևանությամբ գործում է ՊՆ զորամաս, ռեստորան ու գործարան: Մարդիկ ամեն օր կյանքը վտանգելով աշխատանքի են գնում: Պարբերաբար այս ճանապարհին վթարներ ու վրաերթեր են տեղի ունենում, հաճախ` մահվան ելքով... Վերգետնյա անցումն այս ճանապարհին ուղղակի անհրաժեշտություն է, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությո՛ւն»:
Տեսանյութը՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում