▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մահվան ելքով վրաերթ՝ Աշտարակում. 49–ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 68-ամյա հետիոտնին

Shamshyan.com-ը գրում է.

Այսօր` հուլիսի 11-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 16:30-ի սահմաններում Աշտարակ քաղաքի բնակիչ, 49-ամյա Արթուր Գեղամյանը Աշտարակ քաղաքի Եղբայրություն փողոցում իր վարած Ford Transit մակնիշի 10 ՍՏ 905 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, 68-ամյա Բաբկեն Սահակյանին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, իր ավտմեքենայով վրաերթի ենթարկվածին տեղափոխել է Աշտարակի բժշկական կենտրոն, որտեղ Բ. Սահակյանը գիտակցության չգալով` մահացել է: 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Պատահարներ далее