▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մալաթիայի շուկայի դիմաց Toyota Camry-ում պայթյուն է առաջացել․ 5 հոգի տեղափոխվել է հիվանդանոց

Ժամը 13։40-ի սահմանում, դեռեւս անհայտ հանգամանքներում, Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում Րաֆֆու եւ Սեբաստիա փողոցների խաչմերուկում պայթյուն է տեղի ունեցել Toyota Camry մակնիշի 08 SG 088 համարանիշի ավտոմեքենայում։

http://asekose.am/filemanager/uploads/shtapognutyun.jpg

Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը։

Պայթյունի հետեւանքով 5 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիները, տեղափոխվել են Երեւանի տարբեր հիվանդանոցներ։

 ԱԻՆից տեղեկանում նք, որ վիրավորները տեղափոխվել են Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ։ Նրանց առողջական վիճակը գնահատվել է  կայուն ծանր։

Վիրավորներն են՝ Ս Մ-ն (ծնված 1953 թ), Վ Վ-ն (ծնված 1955 թ), Ա Ս-ն (ծնված 1985 թ), Ս Ս-ն (ծնված 1982 թ) եւ Գ Ս-ն (ծնված 2018 թ)։  

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ далее