▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մալիում ռազմական գործողության ընթացքում ֆրանսիական զինուժի հայ զինծառայող է զոհվել

Մալիում տեղի ունեցած ռազմական գործողության ընթացքում զոհվել է ֆրանսիական զինուժի հայ զինծառայող Դորիան ԻսախանյանըԱյս մասին ցավակցական գրառում է կատարել Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը:

«Իմ հարգանքի տուրքը և ցավակցություններս զոհված Դորիան Իսախանյանի, Թաների Մաուրիի և Քվենտին Պաուշեի ընտանիքներին»,- գրել է Տոլմաջյանը:

Ֆրանսիայի զինուժի երեք զինծառայողները զոհվել են դեկտեմբերի 29-ին, Մալիում ահաբեկիչների դեմ իրականացվող ռազմական գործողության ժամանակ, երբ նրանց տեղափոխող զրահամեքենան պայթել է ինքնաշեն պայթուցիկ սարքի վրա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее