ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը գրում է․
«Ալո, Սննդի անվտանգության տեսչություն, ձեր ամանորյա կորպորատիվի նախապատրաստության փարթիներին չխանգարեմ, բայց տեղյա՞կ եք, որ մանկական կեր արտադրող Nestle ֆիրման կաթի փոշին հետ է կանչել եվրոպական շուկայից, իսկ ՌԴ սննդի տեսչությունը այս մակնիշի ողջ տեսականին հավաքել է դեղատներից։
Մանկական կերի այս խմբաքանակի մեջ հայտնաբերվել է ցերեուլիդա տոքսինը, ինչը խիստ վտանգավոր է։
Հիմա հարց՝ Հայաստանի դեղատներից մանկական այս կերը հավաքե՞լ են, թե՝ ոչ։
Հիմա գնում եմ մի քանի տարբեր դեղատներ՝ ստուգելու»։


