Արմավիրի մարզի դատախազի տեղակալը քրեական գործ է հարուցել երկվորյակ քույրերի՝ 2 ամսական Մերի և Մարիամ Վարդանյանների մահվան դեպքի առթիվ։
«Վաղարշապատի հիվանդանոց» ՊՓԲԸ հայտնել է, որ 2013 թվականի փետրվարի 27-ին՝ ժամը 08-ի սահմաններում իրենց մոտ է ընդունվել 22.11.2012թ. ծնված Մերի Վարդանյանի դիակը: Պարզվել է, որ Մերի Վարդանյանը և նրա երկվորյակ քույրը՝ Մարիամ Վարդանյանը դրանից կարճ ժամանակ առաջ մահացել են իրենց տանը:
Նյութերի նախապատրաստմամբ պարզվել է, որ երեխաների մայրը՝ նույն օրը ժամը 05-ի սահմաններում երեխաներին կերակրել է դեղատնից գնված մանկական չոր կաթնային կերով:
Քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի հատկանիշներով (անզգուշությամբ մահ պատճառելը) և ուղարկվել ՀՀ ոստիկանության ՔԳՎ Արմավիրի մարզի քննչական բաժին՝ նախաքննություն կատարելու համար: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Բացի այդ առգրավվել է նաև չոր կաթը, որը նույնպես ուղարկվել է փորձաքննության։
Աղբյուրը` «Փաստինֆո»