▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մանվել Գրիգորյանի նկատմամբ դատաբժշկական փորձաքննություն կիրականացվի

Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ` Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստը նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանը հայտնել է, որ ստացվել է ԱՆ դատաբժշկական գիտափորձնական կենտրոնի դատաբժշկական փորձաքննության բաժնի վարիչի գրությունը, որով վերջինը հայտնում է, որ նշանակված փորձաքննության կատարման նպատակով հուլիսի 25-ին այց են կատարելու Մանվել Գրիգորյանին։

 

 

 

 

 

 

 

 

Նախագահողը հայտնել է, որ պատասխան է ուղարկելու Դատապարտյալների հիվանդանոց և «Նաիրի» ԲԿ, որպեսզի ապահովվի վերոնշյալ անձանց մուտքը և հետազոտությունը։

Հիշեցնենք, որ հուլիսի 2-ին Մնացական Մարտիրոսյանը բավարարել էր Գրիգորյանի պաշտպանների ներկայացրած միջնորդությունը, որով նախատեսվում է Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի գնահատման համար միջգերատեսչական դատաբժշկական փորձաքննություն իրականացնել:

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Հասարակություն далее