▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մանվել Գրիգորյանին Եռաբլուրում չեն հուղարկավորի

Լրագրող Էդգար Էլբակյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել.

«Իմ ունեցած տեղեկություններով ՀՀ գործող իշխանությունները հրաժարվել են կատարել Արցախի հերոս, Ֆիզուլի, Հորադիզ, Թալիշ ու Արեգասար ազատագրած Մանվել Գրիգորյանի վերջին կամքը և նրան հուղարկավորել Եռաբլուր զինվորական պանթեոնի՝ Վազգեն Սարգսյանի շիրիմին մոտ գտնվող հողակտորում (որը կա), և հուղարկավորությունը կկայանա հերոսի հայրենի Արշալույս գյուղի եղբայրական գերեզմանոցում։

Ասելու ու մեկնաբանելու բան էլ չի մնում։ Բավարարվեմ Վազգեն Սարգսյանի՝ Մանվելին ժամանակին ձոնած բաժակաճառով…»:

Մանվել Գրիգորյանի նխկին օգնական Մեսրոպ Մանուկյանը NEWS.am-ի հետ զրույցում ասել է, որ հուղարկավորությունը տեղի կունենա նոյեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, իր հայրենի Արշալույս գյուղի եղբայրական գերեզմանոցում։ Նա չի մեկնաբանել, թե ինչու է այդպես որոշվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее