▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մանվել Գրիգորյանին տուն են տեղափոխել

ԵԿՄ նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանին «Նաիրի» բժշկական կենտրոնից տեղափոխել են տուն, սակայն նրա վիճակը շարունակում է մնալ ծանր:

Այս մասին հայտնում է Lurer.com-ը, ում հետ զրույցում հայտնել է Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը:

«Նրան անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել և տեղափոխել են տուն, թեպետ վիճակը շարունակում է  ծանր մնալ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ տանն էլ կան վերակենդանացման սարքավորումներ, որոշում կայացվեց՝ նրան տուն տեղափոխել»,- նշել է փաստաբանը:

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը կտրուկ վատացել էր հունիսի 9-ին:

Մանվել Գրիգորյանը դատարանի որոշմամբ ազատ արձակվեց կալանքից: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է չհեռանալու մասին ստորագրությունը: 

 

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее