▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մարդը ***ը դնում ա խոհարարի վզին, հերն ԱԺ ամբիոնից ելույթ է ունենում ընտանեկան բռնության կանխարգելման մասին»

Խմբագիր Սևակ Հակոբյանը գրում է․ Մարդը տունը սպասավորներ է պահում, նրանցից մեկին, կարծեմ՝ խոհարարին, վճարում է աշխատավարձը, դրանից մի քիչ հետո նույն մեծահարուստի տղան դանակը դնում է սպասավորի վզին ու սպառնալիքով վերցնում աշխատավարձը, կարծեմ՝ 20 հազար դրամ։ Հետո ազատ է արձակվում կալանքից, որովհետև հերը նիկոլական դեպուտատ ա։
Հետո էդ հերը ելույթ է ունենում ԱԺ ամբիոնից ոչ ավել ոչ պակաս՝ ընտանիքում բռնության կանխարգելման, բռնության ենթարկվածների պաշտպանության թեմայով ու ասում է՝ «Բռնության պատճառները մեր ավանդույթներն են, մտածելակերպը, պատկերացումները, ադաթները։ Հասարակությունը պետք է հասկանա, որ ընտանեկան բռնությունը ոչ մի կերպ չի օժանդակում հասարակության ներդաշնակ զարգացմանը և պետք է նաև ձեռնարկվեն համապատասխան միջոցներ»։
Հենց այդ «համապատասխան միջոցների» արդյունքում են բռնությունները շարունակվում, որովհետև իր տղուն բաց են թողել «համապատասխան միջոցների» օգտագործմամբ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее