Հայկական Բնապահպանական Ճակատը գրում է․ «Մարդիկ փակում են իրենց բանկային հաշիվները, քանի որ Inecobank CJSC-ը 10 օր է չի ուզում հստակ դիրքորոշում հայտնի Ամուլսարի հարցում, չի ասում, որ չի մասնակցելու այդ ծրագրին վարկ տալու ՀՀ կառավարության անմիտ որոշմանը»։
Նշենք, որ Գարեգին Միսկարյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել ու գրել է․«Inecobank CJSC -ը Ամուլսարի նախագծին իր մասնակցության հարցին շատ ընդհանրական, ու լղոզված պատասխաններ է տալիս, ինչը հիմք է տալիս մտածելու, որ այնուամենայնիվ մտքի ծայրով անցկացնում են մասնակցել հակապետական ծրագրին:
Այսօր փակեցի ֆիզիկական անձի հաշիվներս: Մեկ շաբաթից, եթե դարձյալ պատասխան չեղավ, որ Ինեկոբանկը չի ցանկանում հանցակից դառնալ կառավարությանը` իրավաբանական անձի հաշիվները կփակեմ:
Նույնը ձեզ եմ խորհուրդ տալիս:
Հայաստանը հայաստանցիների անվտանգ, արժանապատիվ ու առողջ ապագայի համար պայքարողների պետությունն է: Մյուսները կամ թմբիր մեջ ապրողներն են, կամ աճպարարները: Դուք եք որոշում, ով լինել: Ես ինձ համար որոշել եմ»: