▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարդիկ սարսափով են անցնում Marriott Courtyard-ի շինարարության կողքով

Արդեն տեղեկացրել ենք, որ «Մարիոթ Ինթերնեյշնլ»-ի հայաստանյան գործընկեր «Գալաքսի» ընկերությունների խումբը Երևանում, Պուշկինի փողոցում Երևանում կառուցում է Marriott Courtyard հյուրանոց, որի բացումը նախատեսվում է հաջորդ տարի:

Asekose.am-ի տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես է Marriott Courtyard հյուրանոցի շինարարության տարածքում աշխատում վերամբարձ կռունկը: Պուշկինի փողոցով անցնող վարորդներն ու հետիոտները սարսափահար էին լինում, երբ անակնկալ կերպով նկատում էին իրենց գլխի վերևում աշխատող երկաթյա կոնստրուկցիա: 

Բարեբախտաբար, դեռ դժբախտ դեպքեր չեն արձանագրվել, սակայն  Marriott Courtyard-ի ղեկավարությունն ու «Գալաքսի» ընկերությունների խումբը  հարկ է մտածի այս ուղղությամբ: 

Նշենք, որ հարևան շենքերի բնակիչներն էլ բողոքում էին շինարարական աշխատանքների բարձր ձայնից. այստեղ բանվորները սկսում են իրենց  գործը վաղ առավոտյան: 

Հավելենք, որ համացանցում այսօր մեկ այլ տեսանյութ էր տարածվել, թե ինչպես է վերամբարձ կռունքը ջրի շշեր բարձրացնում կառուցվող շենքի վերջին հարկեր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее