ԱԺ-ում շարունակվում է «Գազի վերաբերյալ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» նախագծի քննարկումը:
ՀՀԿ պատգամավոր Մարգարիտ Եսայանը, նախքան բուն ելույթը սկսելը, ասաց, որ ԱԺ դահլիճում շատ բաների մասին են խոսում և, բնական է ու նորմալ, բայց, հետաքրքիր է, որ դահլիճից դուրս որոշ գործընկերներ փորձում են հոգեբանական գիտությունների թեկնածուի կամ սկսնակի կերպարի մեջ մտնել և հոգեբանական գնահատականներ տալ իրենց գործընկերներին:
«Սա ինձ մի քիչ ոգևորեց, ես երեկ նույնպես փորձեցի հոգեբանական դասագրքերը բացել և բացահայտեցի, որ գոյություն ունեցող պարանոյա հիվանդությունը դրսևորվում է մեծամոլական զառանցանքով, երբեմն սուր բողոքամոլությամբ: Սովորաբար արտաքինից հիվանդը խնամված և կոկիկ տեսք է ունենում և որևէ նշանով չի դրսևորվում հիվանդ լինելը: Երբեմն կասկածամիտ են, թշնաբար տրամադրված: Հիվանդությունն հիմնականում սկսվում է որոշակի տարիքից հետո»,-նկատեց պատգամավորը: