▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարգվելաշվիլին կողմ է արտահայտվել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացմանը

 

Sputnik լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եվրոպային Վրաստանի ինտեգրումը բխում է Ռուսաստանի շահերից՝ որպես կայուն գործընկերոջ երաշխիք:
Այս մասին երեկ Ավստրիայի նախագահ Հայնց Ֆիշերի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին.
«Եվրոպային Վրաստանի ինտեգրումը Ռուսաստանի շահերից է բխում առաջին հերթին նրա համար, որ կայուն, տնտեսապես զարգացած, եվրոպական խոշոր ներդրումներով Վրաստանն ավելի հետաքրքիր է Ռուսաստանի համար»:
Մարգվելաշվիլին ընդգծել է, որ դեպի Եվրոպա ձգտելն ուղղված չէ Ռուսաստանի դեմ և հույս է հայտնել, որ Ռուսաստանի ղեկավարությունը շուտով կգա նման եզրահանգման.
«Կարծում եմ, որ Ռուսաստանի ղեկավարությունը կհանգի այն եզրակացության, որ ուժեղ Վրաստանն ուժեղ հարևան է: Ռուսաստանը կունենա շատ հետաքրքիր գործընկեր»:
Հայնց Ֆիշերը նույնպես հայտարարել է, որ Ասոցացման համաձայնագիրը մերձեցնում է ԵՄ-ին ու Վրաստանին և ուղղված չէ մյուս երկրների դեմ: Ավստրիայի խորհրդարանը ԵՄ-ի ու Վրաստանի միջև ստորագրված Ասոցացման համաձայնագիրը վավերացնելու է ամռանը:
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին կողմ է արտահայտվել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացմանը։ Իր ավստրիացի գործընկեր Հայնց Ֆիշերի հետ հանդիպումից հետո կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ նա նշել է, որ այդ միջոցներն անհրաժեշտ են հարևան երկրների հանդեպ ՌԴ-ի քաղաքական գործողությունների անընդունելիությունը ցուցադրելու համար, փոխանցում է newsru.com-ը։
 
«Տարածաշրջանում անկայուն իրավիճակ է, ինչն արտացոլվում է նաև Ռուսաստանի և Ուկրաինայի տնտեսական խնդիրներում, ազդում է նաև Վրաստանի տնտեսության և, առհասարակ, տարածաշրջանում կայունության վրա։ Սակայն երբ մենք խոսում ենք պատժամիջոցների և բացասական հետևանքի մասին, որոնք այդ պատժամիջոցներն ունեցել են Վրաստանի համար, ապա պետք է հիշենք՝ ինչի՞ համար են այդ պատժամիջոցները սահմանվել»,- ասել է Մարգվելաշվիլին։
 
Նրա կարծիքով՝ նման միջոցների միակ նպատակն Ուկրաինայի տարածքում պատերազմի դադարեցումն է։
 
Ընդ որում՝ Վրաստանի նախագահը նշել է, որ իր երկիրն օգուտ չի ստանում այդ պատժամիջոցներից։ «Տնտեսական խնդիրները Ռուսաստանում բացասական ազդեցություն են ունենում երկրի տնտեսության վրա»,- նշել է Մարգվելաշվիլին։


Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին կողմ է արտահայտվել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացմանը։ Այս մասին նա հայտարարել է երեկ Ավստրիայի նախագահ Հայնց Ֆիշերի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:

Նախագահի խոսքով՝ այդ միջոցներն անհրաժեշտ են հարևան երկրների հանդեպ ՌԴ-ի քաղաքական գործողությունների անընդունելիությունը ցուցադրելու համար, փոխանցում է Sputnik լրատվական գործակալությունը։ 

«Տարածաշրջանում անկայուն իրավիճակ է, ինչն արտացոլվում է նաև Ռուսաստանի և Ուկրաինայի տնտեսական խնդիրներում, ազդում է նաև Վրաստանի տնտեսության և, առհասարակ, տարածաշրջանում կայունության վրա։ Սակայն երբ մենք խոսում ենք պատժամիջոցների և բացասական հետևանքի մասին, որոնք այդ պատժամիջոցներն ունեցել են Վրաստանի համար, ապա պետք է հիշենք՝ ինչի՞ համար են այդ պատժամիջոցները սահմանվել»,- ասել է Մարգվելաշվիլին։ 

Նախագահի պնդմամբ՝ պատժամիջոցների միակ նպատակն Ուկրաինայի տարածքում պատերազմը դադարեցնելն է, Ղրիմի օկուպացիայի և ընդհանրապես իր հարևանների նկատմամբ Ռուսաստանի ագրեսիվ գործողությունների անընդունելի լինելն ի ցույց դնելն է: Հետևաբար պատժամիջոցները ոչ միայն պետք է պահպանվեն, այլև դրանք քաղաքական ուղերձ են Ռուսաստանի համար, որ այդօրինակ քաղաքականությունն անընդունելի է:

Ընդ որում՝ Վրաստանի նախագահը նշել է, որ իր երկիրն օգուտ չի ստանում այդ պատժամիջոցներից։ «Տնտեսական խնդիրները Ռուսաստանում բացասական ազդեցություն են ունենում երկրի տնտեսության վրա»,- նշել է Մարգվելաշվիլին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее