▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարուքյանին ասեք` թող հանգստանա...

Մարուքյանին ասեք թող հանգստանա էլի։ Կարողացել է հասնել նրան, որ Անդրանիկ Նիկողոսյան կոչվող այլասերված մոլագարին զրկեն որոշ պետական պարգևներից՝ վերջինիս հերթական տխմար հայտարարություններից հետո (ապրի Մարքուքյանը), հիմա էլ մի բուռն ոքւ ոչ ադեկվատ արշավ է ուզում սկսել, որպեսզի ընդհանրապես քրեականացվեն պետականության ու տարածքային ամբողջականության դեմ արվող հայտարարությունները։

Մարուքյան ջան, էն որ Նիկողոսյանի պես սրիկաներին պետք է ընդհանրապես ամեն ինչից զրկել ու հատկապես՝ խոսափողից ու ազատ գործունեություն ծավալելու իրավունքից, դա մի բան է, բայց նման տուզիկների դեմ հակազդեցությունը չպետք է վարածվի վհուկների դեմ որսի։ Նախ, ի՞նչ է ասել «Պետականության ու տարածքային ամբողջականության դեմ արված հայտարարություններ»։

Մասնավորապես, կարելի՞ է արդյոք պետականության դեմ արված հայտարարություն որակել, որ մեզ անհրաժեշտ է մտնել ԵՄ, կամ էլ ԵԱՏՄ։ Չէ՞ որ ԵՄ ու ԵԱՏՄ մտնելը, կամ էլ Եվրոասսոցացումը էականորեն սահմանափակում են մեր ինքնիշխանությունը առնվազն տնտեսական ու արտաքին քաղաքականության մասով։ Եթե այդպես է, ապա նման օրենք ընդունելու դեպքում քրեական պատասխանատվությանպետք է ենթարկվի գրեթե ողջ քաղաքական վերնախավը։

Կամ էլ մեկ այլ օրինակ. Արցախը Հայաստա՞ն է ու արդյո՞ք տարածքային ամբողջականության ոտնահարում չէ ասելը, որ Արցախը անկախ պետություն է։ Չէ՞ որ բոլորս էլ հասկանում ենք, որ Արցախ անկախություն ասվածը միայն թղթի վրա գոյություն ունեցող ֆիկտիվ բան է, իսկ փաստացի այն Հայաստանի անբաժանելի ու իրավահավասար մաս է, ինչպիք են ՀՀ մարզերն ու Երևանը։

Եվս մեկ օրինակ. գաղտնիք չէ, որ մեր բնակչության զգալի մասը նոստալգիայով է հիշում Խորհրդային Միությունը ու շատերը կան, ովքեր պատրաստ են ասեդլ, որ կուզենային, որ Սովետը լիներ, կամ էլ վերականգնվեր, կամ էլ, որ Սովետը պահպանվեր ու Հայաստանը լիներ դրա կազմում։ Հիմա սա է՞լ պետք է քրեականացվի։

Այնպես որ, պետք չէ ծայրահեղությունների գիրկը նետվել ու ռտեպրեսիվ օրենքներ մշակել։ Փոխարենը, պետք է այնպիսի պայմաններ ստեղծել երկրի ներսում, որպեսզի մարդկանց մոտ նման ցանկություններ չլինեն, իսկ Անդրանիկ Նիկողոսյանի պես սրիկաները լինեն մարգինալիզացված առանձնյակների կարգավիճակում։

 

Գեղամ Ասլամազյան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее