▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մարտի 1»-ի գործով ապացույցները կեղծելու մեջ մեղադրվող փորձագետին կալանավորելու միջնորդությունը բավարարվել է

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը նոյեմբերի 2-ի երեկոյան որոշում է կայացրել «Մարտի 1»-ի գործով ապացույցները կեղծելուն օժանդակելու մեջ մեղադրվող դատաձգաբան–փորձագետին երկու ամսով կալանավորելու մասին՝ բավարարելով ՀՔԾ–ի միջնորդությունունը։ Այս մասին  հայտնել են ՀՀ հատուկ քննչական ծառայությունից։ 

 

 

 

 

 

 

 

 

 

Նշենք, որ Արթուր Հովհաննիսյանը  որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-349-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ հայտարարված է հետախուզում:

 

 

 

 

 

 

 

Հիշեցնենք, որ Մարտի մեկի գործով դատաձգաբանական փորձաքննության կատարումը վերապահված է եղել ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձագետ Ա. Հ.–ին։ Ըստ գործի նյութերի՝ փորձագետը, օժանդակելով Մարտի մեկի գործով քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանին, նրա կազմակերպմամբ եւ անմիջական ցուցումներով դաշտում կրակված փամփուշտների պարկուճներով փոխարինել է դեպքի վայրի տարբեր տեղամասերի զննությամբ հայտնաբերված ու առգրավված իրական պարկուճները: Հետագայում կեղծված ապացույցների հետազոտման արդյունքներն Ա. Հ.-ն ամրագրել է իր կողմից տրված՝ փորձագետի 2008 թվականի դեկտեմբերի 29-ի ակնհայտ կեղծ եզրակացությունում, որն էլ, որպես կեղծ ապացույց, 2008 թվականի դեկտեմբերի 30-ին կցվել է քրեական գործի նյութերին եւ դրվել շրջանառության մեջ։

Հիշեցնենք նաև, որ երեկ՝ նոյեմբերի 2–ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր նախաքննական մարմնի միջնորդությունն ու որոշում կայացրեց երկու ամսով կալանավորել Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանին։ Հարությունյանը ներկայումս գտնվում է Մոսկվայում, նրա նկատմամբ նույնպես հայտարարված է հետախուզում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее