«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հետ մարտի 1-ին իր կողմից հնչած հայտարարության եւ ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի գաղտնալսման մասին:

-Պարո՛ն Օհանյան, առաջիկայում խորհրդարանական ընտրություններ են տեղի ունենալու, պատրաստվո՞ւմ եք մասնակցել խորհրդարանական ընտրություններին եւ, առհասարակ, ո՞ր դաշինքներից եք առաջարկ ստացել:
-Ուրեմն եկեք ժամանակից շուտ այսպես եզրակացություններ, հետեւություններ եւ նպատակներ չգծենք: Նախկինում էլ եմ ասել եւ այսօր էլ ասում եմ, որ ես միշտ էլ կողմնակից եմ եղել երկրի ներքաղաքական, սոցիալական- տնտեսական, քաղաքացիական հասարակություն կերտելու: Ընդհանուր առմամբ, արդարություն, ազնվություն հաստատելու գործում մեզ պետք են կտրուկ փոփոխություններ:

Կտրուկ փոփոխությունները մեզ պետք են, անհրաժեշտ են առաջին հերթին տնտեսության զարգացման համար, քանի որ եթե ցանկանում ենք բնութագրել մեր երկիրը, պետք է բնութագրենք իր տարածքով, բնակչությամբ, իսկ բնակչությունը այսօր ոգեւորված է թավշյա հեղափոխությամբ: Այս փոփոխությունները որոշակի հույս են ներշնչել ժողովրդի մոտ, որ մենք կունենանք հաջողություններ: Այս փոփոխությունները անհրաժեշտ են, եւ կարծում եմ, որ մեր իշխանության բոլոր թեւերը որքան արագ համապատասխանեցվեն մեր ժողովրդի ցանկություններին եւ կամքին, նշանակում է մենք հետագայում արագ հիմք կստեղծենք հետագա զարգացումը ապահովելու համար:

-Մարտի 1-ի գործով բավականին ուշագրավ զարգացումներ են տեղի ունենում: Նախ, անդրադառնանք համացանցում հայտնված հեռախոսային խոսակցության գաղտնալսմանը, որտեղ նաեւ Ձեր մասին խոսք կար:
-Ընդհանուր առմամբ, մարտի 1-ը մեր բոլորիս ցավն է, եւ այն կորուստները, որ մենք ունեցել ենք, դա իհարկե կպնում են մեր երկրի իմիջին, արժանիքներին: Որքան շուտ ձերբազատվենք այդ ամենից, այդքան լավ: Սա իրավական գործընթաց է, եւ այդ իրավական գործընթացում պետք է հարցը տալ այն մարդկանց, ովքեր գաղտնալսվել են եւ զբաղվում են դրանով :
-Ձեր ձերբակալման մասին են խոսում:
-Խնդրում եմ` իրենց հարցրեք:

-Ձեզ ծանուցագիր էր ուղարկվել հարցաքննության ներկայանալու, ի՞նչ ցուցմունք եք տվել եւ ի՞նչ կագավիակով եք ներկայացել Հատուկ քննչական ծառայություն:
-Այդ գործով որպես վկա հարցաքննվել եմ, կա որոշակի գաղտնիություն այդ հարցաքննության մեջ, եւ դա ես մինչ օրս պահպանում եմ…:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում և տեսանյութում


