▲ Դեպի վեր

Вторник, 01.04.2025 lang.iso lang.iso lang.iso

«Մարտի 28-ին Երկրի վրա տեղի է ունեցել 1723 երկրաշարժ»․ Լևոն Ազիզյան

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանի ֆեյսբուքյան գրառումը. «2025 թվականի մարտի 28-ին Երկրի վրա տեղի է ունեցել 1723 երկրաշարժ առավելագույնը մինչև 7,7 մագնիտուդ ուժգնությամբ՝
📍 1 երկրաշարժ 7 մագնիտուդից բարձր
📍3 երկրաշարժ 6-ից 7 մագնիտուդով
📍4 երկրաշարժ 5-ից 6 մագնիտուդով
📍76 երկրաշարժ 4-ից 5 մագնիտուդով
📍158 երկրաշարժ 3-ից 4 մագնիտուդով
📍374 երկրաշարժ 2-ից 3 մագնիտուդով
📍1107 երկրաշարժ 2 մագնիտուդից ցածր, որոնք մարդիկ հիմնականում չեն զգում:
‼️Ամենաուժեղը Մյանմայում 7,7 մագնիտուդով ըստ ԱՄՆ երկրաբանական հետազոտությունների կենտրոնի՝ էպիկենտրոնն ընկած է եղել Սագայն քաղաքից 16 կմ հեռավորության վրա, օջախի 10 կմ խորությամբ։
Սեյսմիկ էներգիայի ընդհանուր գնահատականը՝ 2,4 x 10¹⁶ ջոուլ (6590 գիգավատ ժամ, համարժեք 5,7 x 10⁶ տոննա տրոտիլ կամ 354,4 ատոմային ռումբ)»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее