▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարտունիում ծեծել են «Հայաքվեի» ներկայացուցիչներին և ստորագրողներին

Թարմացված․ ԱԺ նախկին պատգամավոր Աննա Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մարտունիում հարձակվել են «Հայաքվե»-ի ներկայացուցիչների վրա, պատռել թղթեր։ Սա արդեն 2-րդ դեպքն է հենց Մարտունիում։
Տեսնես՝ ինչից են ավելի շատ վախենում այս մարդիկ, թուրքի՞ց, թե՞ Հայաքվեից»:

Մարտունիում ծեծել են «Հայաքվեի» ներկայացուցիչներին և ստորագրողներին

«Քիչ առաջ կրկին հարձակվել են Հայաքվեի Մարտունու ներկայացուցիչների վրա։

10-12 հոգով են եղել։ Թղթեր են պատռել, հարվածել մեր ներկայացուցիչներին, ծեծի են ենթարկել մի քանի ստորագրողների։ Փորձել են հարվածել ոստիկանների։ Տեղի ունեցածի վերաբերյալ ներկայացվել է հանցագործության մասին հաղորդում։ Մանրամասներն՝ ավելի ուշ»,-նշված է «Հայաքվեի» ֆեյսբուքյան էջում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее