▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարզում ծնունդների աճը չեմ ուզում համարենք մարզպետարանի ձեռքբերումը. Գարիկ Սարգսյան

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն, այսօրվա ասուլիսում, որի ժամանակ ամփոփել է տարին,   հետհեղափոխական Հայաստանի ու գործող կառավարության նկատմամբ հավատ ունեցող հայրենակիցներին հրավիրել է  հայրենիք՝  իրենց բիզնես պլաններն իրականացնելու համար:

Նա  ասել է, որ  բոլոր պայմանները ստեղծված են, մարզպետարանն էլ կօգնի, ինչով կարող է, նույնիսկ արտոնություններ կլինեն։

Մարզպետը ցանկացել է  նաև բարի լուր ավետել. «2019-ի 11 ամիսների ընթացքում մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում գրանցվել է 1722 ծնունդ  2018-ի նույն ժամանակահատվածի 1669-ի դիմաց։ 53-ով ավելի երեխա է ծնվել, չեմ ուզում մենք դա համարենք մարզպետարանի ձեռքբերումը։ Սա համարենք լավ տենդենց»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее