Այսօր կառավարության նիստում գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը վարչապետին ասաց, որ մարզպետարանների պահանջով ցորենի եւ գարու սերմացու են ներկրել, որոնք պետք է տան մարզպետարաններին՝ գարնանը իրացնելու համար:
Այդ կետի շուրջ անհամաձայնություն հայտնեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը.
«Մարզպետարաններին տալիս եք, որ ի՞նչ անեք: Իմ կարծիքով՝ ճիշտ կլինի, որ հետևենք և դա բաժանենք ժողովրդին։ Պահենք՝ փչանա, որ ի՞նչ, տպավորություն է, որ մարզպետներին պահ ենք տվել: Պահելու եք, փչանա, հետո գաք, ասեք՝ դուրս գրենք: Ավելի լավ է բաժանեք ժողովրդին»: