▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մասուդ Փեզեշքիանից ստացվել են ազդակներ, որոնք կարող են անհագստացնող լինել Բաքվի համար»․ Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանի թելեգրամյան գրառումը․ «Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանից ստացվել են առաջին լուրջ ազդակները, որոնք կարող են անուղղակիորեն անհագստացնող լինել Բաքվի բարբարոսական վարչախմբի համար։

Լիբանանյան «Հիզբալլահի» գլխավոր քարտուղարին հասցեագրված ուղերձում Իրանի նորընտիր նախագահը, մասնավորապես, շեշտել է, որ ուժգնորեն շարունակվելու է Իրանի հովանավորությունը դիմադրության առանցքի ուժերին Իսրայելի դեմ պայքարում։

Բանն այն է, որ Իրանի կողմից առաջնորդվող դիմադրության առանցքի մաս է դիտարկվում նաև արհեստածին Ադրբեջանում գործող շիայական «Ադրբեջանի իսլամական դիմադրության շարժումը», որն առավել հայտնի է «Հուսեյնականներ» անվանումով, իսկ Բաքվի բարբարոսական վարչախումբն Իսրայելի մերձավոր դաշնակիցն է»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее