Սեպտեմբերի 19-ին, ժամը 21։15-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարալանջի խճուղում, Մատենադարանի հետնամասում տարբեր օջախներով այրվում է խոտածածկ տարածք։ Այս մասին հայտնում է ԱԻՆ լրատվության բաժինը։
«ԹԻՎ» 2 կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժինը։
Նշենք, որ այս հրդեհին նախորդել է Էվոկաբանկի 3-ամյակի ու բանկի ծննդյան 30 ամյակի առթիվ կազմակերպված հրավառությունը:
Ֆեյսբուքյան օգտատերերը վստահ են, որ հենց այդ հրավառությունն է պատճառ դարձել Մատենադարանի հարակից տարածքում խոշոր հրդեհի համար։