«ԷԼ Style» ամսագրի գլխավոր խմբագիր Մայա Պողոսյանը շուտով կվայելի մայրության բերկրանքը: Առաջնեկին անվանակոչելու են Ալեքսանդր, գրում է bravo.am-ը:
«Պարզապես այդ անունը ես էլ, ամուսինս էլ շատ սիրում ենք, միաձայն որոշեցինք այդպես անվանել մեր տղային»,- ապագա որդուն անվան մասին նշել է Մայան` ընդգծելով, որ մայրանալու զգացողությունը անսովոր, բայց բայց շատ հաճելի է:
Գեղեցկուհին ասել է, որ հղիության ինն ամիսների ընթացքում կարդացել է հղիության ու երեխայի խնամքի մասին գրքեր. «Պատրաստ եմ խնամել բալիկիս, այնուամենայնիվ, կարծում եմ` կնոջ համար մայրական բնազդից լավ ոչ մի գրականություն չի կարող լինել»,- ասել է Մայան և հավելել, որ այս ընթացքում ամուսնու` Ավետիս Խախամյանի հետ ճամփորդել է, իսկ վերջին ամիսներին Երևանում զբաղվել է ամսագրի հետ կապված աշխատանքներով:
«Մինչև հիմա էլ ակտիվ առօրյայով եմ ապրում: Քանի որ շատ ակտիվ եմ, աշխատանքս ու ընտանիքս կկարողանամ համատեղել: Բնականաբար, ուշադրությանս մեծ մասը սևեռված կլինի երեխայի վրա, մանավանդ առաջին ամիսներին ավելի քիչ կզբաղվեմ աշխատանքով»,- ասել է նա: