Կիևում կարծեք թե իրավիճակը անդառնալիորեն հեղափոխական է՞ Բանակցություններն անարդյունք վերջացան: Սարսափելի ընդհարում է: Իսկ Մայդանը դեռևս բոլորի կողմից ընդունված առաջնորդ կարծեք թե չունի: Դժվար է նույնիսկ Մայդանում հստակ տարանջատել եվրոմիացման վճռական կողմնակիցներին յանուկովիչյան սոցիալական քաղաքականությունից դժգոհներից: Համենայն դեպս կառավարությունը «կիսելու» յանուկովիչյան առաջարկը չի ընդունվել: Հետաքրքիր է, եթե հանկարծ Յանուկովիչը միանա եվրոմիացմանը, սոցիալականները կնահանջե՞ն: Կարծում եմ չի բացառվում, շատերը եվրոմիացման մեջ ՈՒկրինայի կոռւոմպացվածության փոփոխության հեռանկար են կապում: Բայց Յանուկովիչը չի գնա դրան, կարծում եմ ռուսական ճնշումից ավելի նրան և ուկրիանական օլիգարխներին վախեցնում է հենց կոռուպցիոն հնարավորությունների նվազեցումը: «Եվրոպական դաշտում» նրանք անելիք, մեծ հաշվով, չունեն թե օբյեկտիվ, թե սուբյեկտիվ պատճառներով և շատ արագ «դուրս կմղվեն» ռեսուրսային յուրացումների դաշտից: նրանց «գործարարական հմտությունները» մշակվել են օրինազանցության փորձով: Ինչպես մերը:
Մայդանը դեռևս բոլորի կողմից ընդունված առաջնորդ չունի
Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Tweet
Հասարակություն далее
далее
далее
далее
далее
далее
далее


