▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մայիսի 31-ի անհնազանության ակցիաներն ու գործողությունները՝ Սրբազանի առաջնորդությամբ

Անհնազանդության ակցիաներ և գործողություններ․ Մայիսի 31

Ինֆորմացիան այս հղումով թարմացվում է/Տեսանյութերին ու  իրադարձությունների զարգացումներին հետևեք Asekose.am-ի տելեգրամյան ալիքում։

***

«4 տարվա մեջ առաջին անգամ թուրքական ու ադրբեջանական կողմում իրական անհանգստություն կա այն պայքարի համար, որը մենք սկսել ենք։ Անգամ նրանց նախագահներն են մտել «մարտի» մեջ ու սկսել են քննարկել մեր Սրբազան պայքարը»,-ՆԳ շենքի դիմացից ասաց թուրքագետ Վարուժան Գեղամյանը։ «Այնքան է իրավիճակը փոխվել, որ Թուրքիայի անվտանգության նիստի գլխավոր թեմաներից մեկը եղել է մեր Սրբազան պայքարը, իսկ Ալիևը հայտարարել է, որ մենք ուշի ուշով հետևում ենք պայքարի ընթացքին։ Մենք բոլորս միասին, Սրբազան հոր առաջնորդությամբ, կանգնեցնում ենք նաև Թուրքիային ու Ադրբեջանին»,-ասաց նա՝ կոչ անելով շարժման մասնակիցներին չդադարեցնել պայքարը։

***

Բագրատ Սրբազանի գլխավորած երթը հասավ Արտաքին գործերի նախարարության շենքի մոտ․ «Այստեղից էլ չենք շարժվելու»,-ասաց Բագրատ Սրբազանը։ «Տևական ժամանակ է՝ թուրք-ադրբեջանական իշխանությունները, ձայնակցելով իրենց Հայաստանյան ներկայացուցիչներին, վերջին աստիճանի նվաստացնում են ՀՀ ինքնիշխանությունն ու ժողովրդին։ Հեյդարի որդի Ալիևը Խոջալուի դեպքերը որակում է ցեղասպանություն և ներողություն է պահանջում։ Համոզված եմ․ որ ՀՀ իշխանությունները ներողություն են խնդրելու, գուցե արդեն խնդրել են։ Այս ամբողջ ժամանակահատվածում թե՛ Թուրքիայից, թե՛ Ադրբեջանից, ընդհուպ մինչև նախագահների մակարադակով, ինչ ուզել ասել են, ՀՀ իշխանությունները ոչ մի բառ չեն հակադարձել։

Այսօր այստեղ հաշիվ պահանջելու ժամ է ։ Հստակ հարցադրում ունենք ԱԳ նախարարին»,-ասաց Բագրատ Սրբազանը։

***

Բագրատ Սրբազանը և երթի մասնակիցները կանգ առան ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ։ «Դատախազությունը պետք է ծառայի պետությանը, բայց այս ընթացքում գլխավոր դատախազը միայն զեկույցներ է ներկայացնում դեռևս ՀՀ վարչապետին։ Ինքը՝ անկախ կարգավիճակով, կոչված է կասեցնելու կամ քրեական գործեր հարուցելու պետական պաշտոնյաների գործածների համար։ Մինչ օրս ոչ մի տեսակի գործ չի հարուցվել մարդկանց վրա թքողների, սպառնացողների ու գործակալ անվանողների վրա։ Չկաք, ինչպես մյուս ինստիտուտները։
«Հայաքվե» նախաձառնությունը հայց է ներկայացրել սահմանազատման հակաօրինական լինելու վերաբերյալ,
դատախազությունը իր ձևական կեցվածքի մեջ որևէ կերպով անդրադարձ չի ունեցել։
Եթե չկա արդար դատախազություն և դատավարություն՝ երկրի որպես պետություն լինելու հանգամանքը մեծ հարցականի տակ է։
էդ զեկույցները հանրությանը պետք է ներկայացնեք, ոչ թե ստախոսին։ Ինչ գործ ասես հարուցել են մարդկանց նկատմամբ, հիմա էլ քաղբանտարկյալներ ունենք՝ հնարած, կարած գործերով։
ՀՀ դատախազության փոխարեն գրեք ՔՊ-ի գլխավոր ծառայություն»,-խոսքն ուղղելով գլխավոր դատախազին՝ ասաց Բագրատ Սրբազանը։

***

***

Չեմ ասում ուրենք գնում, որովհետև մենք մեր ճանապարհը գիտենք, իսկ Բաղրամյան գնալու ժամն անպայման կգա։

Բագրատ Սրբազան

***

«Գնում ենք Հարավ-արևմտյան թաղամաս»,-Սուրբ Աննա եկեղեցու բակում հայտարարեց Բագրատ Սրբազանը։ Նրա գլխավորությամբ քաղաքացիները երթով շարժվեցին։
Հիշեցնենք, որ երեկ Բագրատ Սրբազանը հայտնել էր, որ այսօր շատ կարևոր հաստատություն են գնալու՝ ղեկավարին կարևոր ուղերձ փոխանցելու։

***

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее