▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մայորներ, ենթասպաներ. Ադրբեջանը պաշտոնապես հայտնել է ևս 5 զոհի մասին

Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար Քերիմ Վալիեւը հայտնել է, որ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած  մարտերի ընթացքում զոհվել է ադրբեջանական բանակի հինգ զիծառայողնրանցից 4-ը սպաներ են:

/filemanager/uploads/2019/08/week-3/sahman.jpg

Սպանվել են մայորներ Ահմեդով Նամիք Հաջանօղլուն, Նովրուզով Անար Գյուլվերդիօղլուն, ենթասպաներ Զեյնալլը Իլգար Այազ օղլուն, Բաբաև Յաշար Վասիֆօղլուն, նաեւ պայմանագրային զինծառայող Մուսթաֆազադե Էլչին Արիֆօղլուն։

Հիշեցնենք, ավելի վաղ Ադրբեջանը հաստատել էր նաև ԶՈՒ գեներալ-մայոր Փոլադ Հաշիմովի  եւ գնդապետ Իլգար Միրզեւի սպանվելու մասին:

Այսպիսով՝  ըստ ադրբեջանական կողմի պաշտոնական տեղեկատվության՝ Ադրբեջանի զոհերի թիվն արդեն 11 է:

Հայկական կողմը զոհեր չունի, կա 5 վիրավոր, 2-ը՝ ոստիկանության ծառայողներ, 3-ը՝ պայմանագրային զինծառայողներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее