▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մայր աթոռի դիվանապետը՝ Փաշինյանին. Եթե ոմանք ուզում են եկեղեցագիտությամբ զբաղվել, կարող են փորձել ընդունվել ճեմարան

Եկեղեցագիտությամբ զբաղվելու ցանկություն ունեցողները կարող են փորձել ընդունվել Հոգևոր ճեմարան։ Մայր աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանն այսպես է պատասխանել Նիկոլ Փաշինյանի` եկեղեցու վերաբերյալ հայտարարությանը։ 

«Եթե ոմանք ուզում են եկեղեցագիտությամբ զբաղվել, կարող են փորձել ընդունվել Հոգևոր ճեմարան, եթե, իհարկե , հաղթահարեն ընդունելության համար սահմանված կրթական շեմը և համոզիչ փաստարկներ ներկայացնեն առողջական բարվոք վիճակի վերաբերյալ»,- ասել է Մայր աթոռի դիվանապետը։
 
Նշենք, որ Փաշինյանը Տավուշում դպրոցականների հետ հանդիպմանը հայտարարել է, որ եթե եկեղեցին ուզում է քաղաքական գործունեություն ծավալել,կարող է կուսակցություն ստեղծել ու դրա շրջանակներում նաև քաղաքական գործունեություն ծավալել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее