▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մայրաքաղաքի օձերը թունավոր չեն. Մասնագետ

«Մայրաքաղաքում հանդիպած օձերի   տեսակների մասին կարող եմ վստահորեն ասել, որ դրանք  թունավոր օձեր չեն: Ողջ հանրապետությունում տարածված է կապարագույն սահնօձը, որը  չունի թունավոր գեղձեր, միայն կարող է կծել»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ  անդրադառնալով Երևանում և մարզերում օձերի ակտիվացման խնդրին և հարցին, թե ինչ են անելու օձերի, կարիճների խայթոցի դեպքում`  ասել է  «Էկզոտարիում» ընկերության տնօրեն Կարեն Մարտիրոսյանը:

ՀՀ գլխավոր թունաբան Միքայել Գաբրիելյանի հավաստմամբ էլ օձերի, կարիճների խայթոցի դեպքերը անցած տարվա համեմատ պակասել են:

«Անցած տարի հանրապետությունում գրանցվել է օձի կծելու 156 դեպք, որից 2 մահվան դեպքով: Այս տարի հանրապետությունում ունեցել ենք օձի կծածի մոտավորապես 14 դեպք»,-նշել  է Գաբրիելյանը:

Մասնագետները բնակիչներին կոչ են արել  խուճապի չմատնվել, քանի որ մայրաքաղաքում միշտ էլ եղել են օձեր ու կարիճներ, բայց դրանք հիմնականում ոչ թունավոր տեսակներ են:

Մասնագետները փաստում են, որ սխալ է այն մոտեցումը, թե մայրաքաղաքում օձերը շատացել են:

«Մենք մոռանում ենք, որ մեր մայրաքաղաքը այնպիսի լանդշաֆտի վրա է կառուցված, որտեղ ձորեր ու սարեր են և  սողունները միշտ ապրել են: Այդքան շինարարություն, որ տեղի է ունեցել, օձերը մագլցում են և’ բակեր, և’ շինություններ, և’ տներ, ուստի  կան օձերի տեսակներ, որոնք քաղաքաբնակ են, օրինակ նկուղներում են ապրում»,-ասել  է Կարեն Մարտիրոսյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее