▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մեծ 8-նյակի» գագաթնաժողովն առաջին անգամ կանցկացվի առանց Ռուսաստանի

Բրյուսելում մեկնարկել է «Մեծ 8-նյակի» գագաթնաժողովը, որը 17 տարվա ընթացքում առաջին անգամ կանցկացվի առանց Ռուսաստանի, որը «պատժվել» է Ղրիմի, Ուկրաինայում վիճակը ապակայունացնելու համար.տեղեկացնում է Reuters-ը:

Արտահերթ գագաթնաժողովին աշխարհի 7 հզորները կքննարկեն Ուկրաինայի և Ղրիմի հարցը: Քննարկվելու են նաև արտաքին քաղաքականության, առևտրին, տնտեսությանը, էներգետիկ անվտանգությանը վերաբերող հարցեր:

Չնայած նրան, որ Ռուսաստանը չի լինի բանակցությունների սեղանի շուրջ, ՌԴ նախագահ Վլ.Պուտինը այս շաբաթ երկկողմ բանակցություններ կվարի Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ:

Նշենք, որ սկզբում G8-ը G6 էր, որը ստեղծվեց 70-ական թվականներին, որպեսզի կարողանան լուծել տնտեսական ճգնաժամերն ու հարթել Միացյալ նահանգների, Արեւմտյան Եվրոպայի եւ ճապոնիայի միջեւ սրվող տնտեսական ու ֆինանսական խնդիրները: 6 երկրների ղեկավարները առաջին անգամ հանդիպեցին Փարիզի արվարձանում գտնվող Ռամբույե ամրոցում` 1975 թվականի նոյեմբերի 17-ին: Առաջին գագաթնաժողովից մեկ տարի անց 6-նյակը վերածվեց 7-նյակի` Ֆրանսիային, Միացյալ նահանգներին, Մեծ Բրիտանիային, Գերմանիային, Իտալիային ու Ճապոնիային միացավ Կանադան: Խորհրդային միության փլուզումից հետո 1991-2002 թվականների գագաթնաժողովներն անցնում էին 7+1 ձեւաչափով` ավելացված մեկը՝ Ռուսաստանն էր: 1997 թվականին 7-նյակը դարձավ 8-նյակ: Չնայած Ռուսաստանը ոչ մի չափանիշով չէր համապատասխանում G7-ի պահանջներին: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее