▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեջլիսի հայ պատգամավոր Մարգար Եսայանը պատասխանել է թուրքական Sözcü թերթին

 

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` մամուլում քննարկումների առիթ հանդիսացած «550 տեղացի և ազգային պատգամավոր ուղարկեք մեջլիս» արտահայտությանն անդրադարձել է նաև թուրքական Sözcü թերթը: Թերթը կոլաժի տեսքով շապիկին տեղադրել է կառավարող «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) անդամ քուրդ, զազա, հայ, ինչպես նաև Հունաստանից փախստական ու ծագումով Աֆղանստնից պատգամավորների ու նախարարների նկարները` հետևյալ հարցադրումով. «Ըստ Թայիփի` ովքեր են այս ԱԶԿ-ականները»:
Մեջլիսի ԱԶԿ-ական պատգամավոր հայազգի Մարգար Եսայանը, ում նկարը նույնպես ներառված է եղել վերոնշյալ կոլաժի մեջ, մեկ այլ թերթում այսօր հրապարակած հոդվածով պատասխանել է Sözcü-ին:
Եսայանի խոսքով Էրդողանը նույնպես ցանկանում է ազատվել այդ ռասիզմից ու ոչ միատարր, բայց միևնույն ժամանակ ազգային կառույց ձևավորել: Թուրքական մեջլիսի հայ պատգամավորի համոզմամբ՝ մի ազգի մեջ կարող են լինել տարբեր ժողովուրդներ, կուսակցություններ, մեդիաներ, ՀԿ-ներ և պետք է լինեն: Իսկ բոլորին միացնողը այդ երկրի նկատմամբ նրանց ունեցած սերը, հպատակությունը և նվիրվածությունն է:
Իսկ Sözcü թերթը նա անվանել է ատելության մեքենա, որի նման թերթերը  տեղական և ազգային չեն, քանի որ, ըստ նրա, դրանք ինչքան էլ առևտուր անեն թրքության շուրջ, նրանց նպատակը մարդկանց միջև տարբերակում դնելն է:   
 
Աղբյուր`    Ermenihaber

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` մամուլում քննարկումների առիթ հանդիսացած «550 տեղացի և ազգային պատգամավոր ուղարկեք մեջլիս» արտահայտությանն անդրադարձել է նաև թուրքական Sözcü թերթը: Թերթը կոլաժի տեսքով շապիկին տեղադրել է կառավարող «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) անդամ քուրդ, զազա, հայ, ինչպես նաև Հունաստանից փախստական ու ծագումով Աֆղանստնից պատգամավորների ու նախարարների նկարները` հետևյալ հարցադրումով.

«Ըստ Թայիփի` ովքեր են այս ԱԶԿ-ականները»:Մեջլիսի ԱԶԿ-ական պատգամավոր հայազգի Մարգար Եսայանը, ում նկարը նույնպես ներառված է եղել վերոնշյալ կոլաժի մեջ, մեկ այլ թերթում այսօր հրապարակած հոդվածով պատասխանել է Sözcü-ին:Եսայանի խոսքով Էրդողանը նույնպես ցանկանում է ազատվել այդ ռասիզմից ու ոչ միատարր, բայց միևնույն ժամանակ ազգային կառույց ձևավորել:

Թուրքական մեջլիսի հայ պատգամավորի համոզմամբ՝ մի ազգի մեջ կարող են լինել տարբեր ժողովուրդներ, կուսակցություններ, մեդիաներ, ՀԿ-ներ և պետք է լինեն: Իսկ բոլորին միացնողը այդ երկրի նկատմամբ նրանց ունեցած սերը, հպատակությունը և նվիրվածությունն է:Իսկ Sözcü թերթը նա անվանել է ատելության մեքենա, որի նման թերթերը  տեղական և ազգային չեն, քանի որ, ըստ նրա, դրանք ինչքան էլ առևտուր անեն թրքության շուրջ, նրանց նպատակը մարդկանց միջև տարբերակում դնելն է:

   Աղբյուր`    Ermenihaber

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее