▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մենք չենք պատրաստվել եւ չենք պատրաստվում դա անել. նախարարը՝ 10 000 պետաշխատողի կրճատման մասին

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը մեկնաբանում է 10 հազար պետական աշխատողների կրճատման վերաբերյալ օրերս տարածված լուրերը: ՀՀ կառավարության լրատվական ծառայության տեղադրած տեսանյութում Ջանջուղազյանը նշում է, որ իրենք որեւէ բան չեն պատրաստվել երբեք թաքցնել, որեւէ գաղտնիք չկա, հետեւաբար որեւէ բացահայտման մասին խոսելն ամենեւեին էլ տեղին չէ:

 

 

 

 

 

«Մենք չենք պատրաստվել եւ չենք պատրաստվում դա անել, ու հնարավոր էլ չէ դա անել ոչ հրապարակային ճանապարհով, որովհետեւ այդ փաստաթղթի մեջ չկա կոնկրետ թիվ նշված, որ այ այսքան մարդ պետք է կրճատվի, այդ փաստաթղթի մեջ ձեւակերպումը վերաբերում է նրան, որ անգամ եթե խոսքը կրճատման մասին է, միեւնույն է պետք է համեմատել այդ թիվը եւ նրանց, ովքեր կարող են շահել այդ ամենից:

Սա չի կարող վերաբերվել նրանց, ովքեր զբաղված են աշխատանքով, ստեղծում են արդյունք: Այդ փաստաթղթի իմաստն ամենեւին էլ կրճատումները չեն: Նրանք, ովքեր խոսում են այդ մասին, գիտեն, որ դա ներառված էր նաեւ կառավարության ծրագրում:

Խոսքը փող կրճատելու մասին չէ, փող խնայելու մասին չէ, այլ փող խնայելու միջոցով առավելագույն արդյունք ստանալու մասին է»:

 

 

 

 

 

 

 

 

Ֆինանսների նախարարի խոսքերով, այստեղ ներդրումային ծրագրերի մասին խոսք չկա, առայժմ խոսքը միայն պետական համակարգի օպտիմալացման մասին է, որը պետք է հանգեցնի ավելի լավ աշխատանքի:

«Պետք է կարողանանք որոշումներ կայացնել՝ մենք գնում ենք նեղ անձնային խմբային շահեր սպասարկելու՞, թե՞ դրանք մեծամասնության շահիին ստորադասելու ճանապարհով:

Միանգամից չի տեղի ունեցել պետական կառավարման համակարգի աճը, այլ կամաց-կամաց եւ այսօր ունենք այն, ինչ ունենք»,-ասում է նախարարը:

 

 

Ջանջուղազյանը նաեւ նշում է, որ պետք է լավագույնը պահանջել, այդ լավագույնն էլ կապահովի լավագույն արդյունքը: Այսինքն, ըստ նախարարի, չպետք է գան աշխատանքի, զբաղվեն ինչ-որ բանով, ժամանակ անցկացնեն, պետք է հաշվի առնել այդ աշխատատեղի կարիքը կա, թե չկա, երբեք որեւէ գործողություն միանշանակորեն մեկնաբանել պետք չէ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее