▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մենք «ընտրության» միայն մեկ տարբերակ ունենք՝ հաղթել մեզ պարտադրված պատերազմում...

ԱՄՆ-ի Կոնգրեսի կողմից «Ռուսաստանի ագրեսիան կանխարգելելու վերաբերյալ» օրինագծի ընդունումը միջազգային ռազմական, քաղաքան ու դիվանագիտական առկա իրողություններին որակական նոր կերպ կհաղորդի:

Այս օրենսդրական ակտի օրինական ուժի մեջ մտնելը պաշտոնապես կազդարարի Արևմուտքի երկրներին և բոլոր մնացյալներին, որ Ռուսաստանն այլևս պաշտոնապես է ԱՄՆ-ի կողմից ճանաչվել Չարի Կայսրություն, որի դեմ քաղաքակիրթ մարդկությունը պարտավորված կլինի պայքարել բոլոր հնարավոր միջոցներով՝ Վաշինգտոնի գլխավորությամբ:

Դա փաստացիորեն հավասարազոր կլինի Ռուսաստանին պատերազմ հայտարարելուն, որովհետև օրինագիծը նախատեսում է ՆԱՏՕ-ի երկրների և արևմտյան կողմնորոշում ունեցող նաև նախկին ԽՍՀՄ որոշ հանրապետությունների ջանքերի համակցում, հանուն Ռուսաստանի ծավալապաշտական նկրտումների կասեցման:

Ադրբեջանը ևս դիտարկվում է որպես այդ ապագա ռազմականացված դաշինքի լիիրավ անդամ և ակտիվ մասնակից, հակառակ այն հանգամանքին, որ եվրոասոցացման համաձայնաիրն այդ երկիրը չստորագրեց, ինչպես և Հայաստանը:

Ամենայն հավանականությամբ կսրվի Ռուսաստանի և ԱՄՆ-ի պայքարն Ադրբեջանի բարեհաճությունն ու դաշնակից դառնալու վերաբերյալ նրա համաձայնությունը ստանալու համար:

Ալիևը բավական դժվար ընտրության առջև է կանգնած՝շարունակել մնալ Ռուսաստանի երդվյալ, բայց ծպտյալ թշնամի, թե հռչակել այդ թշնամության գաղտնի շրջանի ավարտն ու անցնել բացահայտ, ակտիվ հակառուսական գործողությունների:

Մենք «ընտրության» միայն մեկ տարբերակ ունենք՝ հաղթել մեզ պարտադրված պատերազմում, անկախ այն բանից, թե այդ պատերազմը պարտադրողն ով կլինի:

 

Արման Մելիքյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее