▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մենք իրավունք չունենք մոռանալու մեր պատմությունը․ Գագիկ Ծառուկյան

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գրառումը՝ կից տեսանյութով․

Կայացավ «Հայոց ցեղասպանություն և փոփոխվող տարածաշրջան» խորագրով «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնող խմբի կազմակերպած խորհրդաժողովը։

111 տարի անց Հայոց ցեղասպանությունը շարունակում է մնալ չվերականգնված արդարության ցավոտ խնդիր։ Այն ոչ միայն մեր պատմական հիշողության անբաժան մասն է, այլև մեր ազգային անվտանգության կարևոր հիմնասյուներից մեկը։ Սա մեր ժողովրդի բաց վերքն է, որը մեզ պարտավորեցնում է հիշել, բարձրաձայնել և հետևողականորեն պահանջել արդարություն։ Մենք իրավունք չունենք մոռանալու մեր պատմությունը։ Պետք է շարունակենք ամրապնդել ազգային գիտակցությունն ու միասնականությունը՝ հանուն արդարության և հանուն արժանապատիվ ապագայի։

info@asekose.am/095519696
Հասարակություն далее