▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մենք միամիտ չենք

ԲՀԿ պատգամավորների՝  ԱԺ դահլիճը լքելուց հետո ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հայտարարեց, որ ՀԱԿ-ը բարձրաձայնում է քաղաքական վերջին զարգացումների մասին. «Մենք միամիտ չենք ու գիտենք, որ դուք՝ որպես ԱԺ նախագահ և ՀՀԿ թիմի անդամ աջակցել եք Սերժ Սարգսյանին՝ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացված գործողությունների առումով:

Հանրապետությունում ստեղծված իրավիճակում անհետաձգելի հարց պետք է դարձնենք Սերժ Սարգսյանի դիրիժորությամբ սանձազերծված բռնաճնշումները ԲՀԿ 500-ից ավելի անդամների նկատմամբ, որը գրոհ էր մեր սահմանադրական ազատությունների նկատմամբ»:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ընդհատեց նրան՝ ասելով. «Սա մտքերի փոխանակություն չէ, սա հարց է: Ելույթ եք ունենում, հետո հարց տալիս: Գագիկ Ծառուկյանն ունի մի ամբողջ խմբակցություն, ձեր խոսնակության կարիքը չունեն»:

Լեւոն Զուրաբյանը շարունակեց՝ ասելով. «Եթե լինեիք դեմոկրատական ԱԺ նախագահ, պիտի հանձնաժողով ստեղծեիք ու ուսումնասիրեինք սահմանադրական իրավունքների դեմ  ոտնձգությունների մասին հարցը»:

«Ես ձեզ դիտարկում եմ զուտ այնպիսին, ինչպիսին  կաք և համաձայն չեմ ձեր մտքերի հետ. ձախողված վրեժխնդրությունը ԱԺ-ն թատերաբեմ չի կարող դարձնել»,- հայտարարեց Գալուստ Սահակյանը:

 

Երբ ԲՀԿ պատգամավորներն այսօր լքեցին ԱԺ դահլիճը, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հայտարարեց, որ ՀԱԿ-ը բարձրաձայնում է քաղաքական վերջին զարգացումների մասին. «Մենք միամիտ չենք ու գիտենք, որ դուք՝ որպես ԱԺ նախագահ, աջակցել եք Սերժ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացված գործողությունների առումով: Հանրապետությունում ստեղծված իրավիճակում անհետաձգելի հարց պետք է դարձնենք Սերժ Սարգսյանի դիրիժորությամբ սանձազերծված բռնաճնշումները ԲՀԿ հինգ հարյուր անդամների նկատմամբ, որը գրոհ էր մեր սահմանադրական ազատությունների նկատմամբ»:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ընդհատեց նրան՝ ասելով. «Սա մտքերի փոխանակություն չէ, ելույթ եք ունենում, հետո հարց տալիս: ԲՀԿ-ն ունի մի ամբողջ խմբակցություն, ձեր աջակցության կարիքը չունեն»:
Լեւոն Զուրաբյանը շարունակեց՝ ասելով. «Եթե լինեիք դեմոկրատական ԱԺ նախագահ, պիտի հանձնաժողով ստեղծեիք ու քննեիք սահմանադրական իրավունքների ոտնձգությունների մասին հարցը»:
«Ես ձեզ դիտարկում եմ զուտ այնպիսին, ինչպիսին դուք կաք: Ես համաձայն չեմ ձեր մտքերի հետ. ձախողվածությունը ԱԺ թատերաբեմ պետք չէ դարձնել»,- հայտարարեց Գալուստ Սահակյանը:
«Մենք կոչ ենք անում բոլորին մարտի մեկին գալ Ազատության հրապարակ՝ կատարելու միակ համարժեք քայլը»,- կոչ արեց Լեւոն Զուրաբյանը:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее