▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մենք ոչ թե նշաձող ենք իջեցրել, այլ հատակին ենք հասել․ Րաֆֆի Հովհաննիսյան

Այս մեթոդաբանությամբ, այս ժառանգությամբ եւ այս իշխանությամբ մենք գնում ենք մարդկային եւ տարաքծքային նոր կորուստների: Այս մասին մայիսի 10-ին Հանրապետության հրապարակում Նյուզ.am-ի հետ զրույցում նշել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, ԱԳ նախկին նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը:

«Իրենց շահերի տեսակետից Ադրբեջանը եւ Թուրքիան շատ ավելի արժանավայել պետական քաղաքականություն են վարում, քան Հայաստանի գործող իշխանությունները: Մենք ոչ թե նշաձող ենք իջեցրել, այլ հատակին ենք հասել: Եթե այսպես շարունակենք այս իշխանությամբ, մասնակի սահմանազատմամբ, միակողմանի զիջումներով, առանց ամբողջական խաղաղության պայմանագրի, Արցախի խնդրի վերադարձի վրա հիմնված իրավական լուծման, մենք չենք կարող ունենալ այն համալիր վիճակը, որը բերելու  է իրական խաղաղության: Իրական խաղաղությունն գնում է Հայաստանի եւ հայ ժողովրդի իրավունքների պաշտպանության միջոցով եւ մեր տարածքային ամբողջականության վերականգնման միջոցով, ինչը չկա»,- ասել է նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее