▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մենք տեղյակ ենք PKK-ի ու ASALA-ի համագործակցության մասին. Դավութօղլու

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հանդես է եկել «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) քննադատությամբ: Այս մասին հաղորդում է թուրքական Milliyet թերթը: Իր հայտարարությունում Դավութօղլուն հիշատակել է նաև «Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակը»՝ ASALA-ն (Armenian Secret Army for the Liberation of Armenia):

«Մենք տեղյակ ենք, թե ով է ստեղծել PKK-ն սառը պատերազմի ժամանակ: Մենք տեղյակ ենք հայկական ահաբեկչական ASALA կազմակերպության հետ PKK-ի համագործակցության մասին», -հայտարարել է Թուրքիայի վարչապետը:

Վերջինս նաև վստահեցրել է, որ Թուրքիան այլևս չի վերադառնա 1990-ականներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее