▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեր անունն էլ հո կուսակցություն ու քաղաքական կու՞րս չի, որ փոխվի... ՀԺԿ-ականի տարօրինակությունը

 

Asekose.am-ի տեղեկություններով այս օրերին բուժման նպատակով  Շվեյցարիայի Ժնև քաղաքում է գտնվում ՀԺԿ կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանը: Թե առողջական ինչ խնդիրներ ունի Դեմիրճյանը, արդյոք հենց Ժնևում է այս օրերին նա հետազոտվում հարցերի պատասխանը ստանալու ակնկալիքով կապ հաստատեցինք ՀԺԿ կուսակցության վարչության քարտուղար Գրիգոր Հարությունյանի հետ, ով առանց հարցերը լսելու կտրականապես հրաժարվեց որևէ բան պատասխանել:
Հիշեցնենք, որ դեռևս այս տարեսկզբին`հունվարի 9-ին,   ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը վիրահատվել էր Գերմանիայի Մյունխեն քաղաքում: 

Asekose.am-ի տեղեկություններով այս օրերին բուժման նպատակով կրկին արտերկրում է ՀԺԿ կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանը:

Հիշեցնենք, որ տարեսկզբին`հունվարի 9-ին,  ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը վիրահատվել էր Գերմանիայի Մյունխեն քաղաքում: 

Լուրը ճշտելու և Ստեփան Դեմիրճյանի առողջության մասին հավելյալ տեղեկություն ստանալու նպատակով  2 oր շարունակ զանգահարում էինք ՀԺԿ գրասենյակ, բայց ապարդյուն, փորձում էինք կապ հաստատել այդ կուսակցության մամուլի պատասխանատուի հետ, սակայն իզուր. ի դեպ,  հիշեցնենք, որ ՀԺԿ մամուլի նախկին քարտուղար Ռուզան Խաչատրյանն տարիներ առաջ արտագաղթել է Հայաստանից ու քաղաքական ապաստան խնդրել Եվրոպայում, ըստ ասեկոսեների,  փաստարկներ բերելով նախագահական ոչ թափանցիկ  ընտրություններն ու երկրում տիրող այլ անազատությունները:

Վերադառնալով բուն թեմային նշենք, որ մեզ հետաքրքող հարցի վերաբերյալ , ի վերջո, «շնչավոր մի էակ» գտնվեց  ՀԺԿ-ից` այդ  կուսակցության վարչության քարտուղար Գրիգոր Հարությունյանը:

Կոմունիստական ժամանակաշրջանից մերօրյա քաղաքականություն սպրդած սույն  «գործիչը», որում ավելի քիչ շունչ կա, թերևս, քան  թումանյանական հեքիաթի հայտնի հերոսներից մեկի բերանում, նախ խորհուրդ տվեց  փոխել մեր կայքի անվանումն ու հետո միայն փորձել հարցերի պատասխան ստանալ...

«Պրավդա» թերթի սուտերով մեծացած ու ծերացած   սույն ՀԺԿ-ականին պետք է միայն խելքի գցել, որ անունը ոչ  կուսանկցություն է, ոչ էլ քաղաքական կուրս, որ փոխենք... 

Մեկ էլ երևի խորհուրդ տանք` թեյ  խմենք, ինչը սովոր եք անել ժողովրդին փողոցում թողնելուց   ու ձեր տաքուկ անկյուններում պատսպարվելուց հետո:

Իսկ Ստեփան Դեմիրճյանին, բնականաբար, առողջություն մաղթենք:

 

Հեղինակ` Մարգո Բաղինյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее