▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեր այծի պանիրն այդպես էլ «Շանել» չդարձավ

«Այդպիսի հնարավոր իլյուզիաներ մենք շատ ենք ունեցել, օրինակ՝ Գյումրին դարձնել մշակութային կենտրոն, Ջերմուկը դարձնել չգիտեմ ինչ, ուզում եմ հիշեցնել նախորդ վարչապետի իդեան՝ այծի պանիրը դարձնել «Շանել»-ին հավասար բրենդ, որը այդպես էլ չդարձավ։ Բա որ այդ բիզնես արտոնությունները տվեցինք ու այդ ներդրումները չեղան:

Ի դեպ, Արմավիայից «քցված» օդաչուների աշխատավարձերը վճարելու համար կառավարության ներկայացուցիչը ասաց, որ տարածք են տրամադրել, որ ինչ-որ մեկը բարի կամք դրսևորի, գա, ներդրում անի, դրանով էլ փակենք օդաչուների աշխատավարձը, ցավոք սրտի ներդրում անող չկա: Բա որ այս նախագիծն էլ արժանանա Տիգրան Սարգսյանի այծի պանիրը համաշխարհային բրենդ սարքելու տեսլականին: Տպավորությունն այնպիսին է, որ անընդհատ բրենդային ծրագրեր ենք առաջ քաշում, որոնք Հայաստանը առաջատար երկիր կդարձնեն, իսկ արդյունքում անընդհատ կանգնում ենք կոտրած տաշտակի առջև, որովհետև ոչ մեր այծի պանիրը դարձավ «Շանել», ոչ էլ Գյումրին՝ մշակութային կենտրոն: Հիմա որտե՞ղ է երաշխիքը, որ ներդրողները  իրար հերթ չտալովբ կվազեն Դիլիջան»,-այսօր ԱԺ-ում հայտարարեց ՝ ԲՀԿ խմբակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով կառավարության առաջարկած «Տավուշի մարզի Դիլիջան քաղաքային համայնքի եւ հարակից տարածքների զարգացման և  ներդրումների խրախուսման մասին» օրենքի նախագծին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее