▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեր բերանը փակող շատ կա.Հրանտ Բագրատյան

 

ԱԺ-ն այսօր միաձայն՝ 117 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունեց «Օսմանյան Թուրքիայի կողմից 1915-1923թթ. իրականացված հույների եւ ասորիների ցեղասպանությունը դատապարտելու մասին» նախագիծը։ Դահլիճը հոտնկայս սկսեց ծափահարել:
Մինչ այդ, ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ երեկվա քննարկումից հետո իրենց են զանգել եզդիական համայնքի ներկայացուցիչներ. «Մենք հորդորում ենք ԱԺ-ին առաջիկայում անդրադառնալ նաեւ եզդիների հանդեպ տեղի ունեցած ցեղասպանությանը: Իսկ կրոնական տարանջատումներ անելը՝ քրիստոնյա է, քրիստոնյա չէ, անհարիր է, նշանակություն չունի, թե ում հետ է ցեղասպանությունը տեղի ունեցել: ԲՀԿ-ն առաջիկայում քննարկում է ունենալու եզդիների հետ: Մենք հիմա կողմ ենք քվեարկելու»:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ կրոնական տարբերությունների մասին խոսք չի եղել. «Մենք որեւէ կրոնի նկատմամբ բացասական վերաբերմունք չենք ունեցել»:
ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանին սկսեց նյարդայնացնել նույն նախագծի շուրջ ձգձգվող քննարկումներն ու մտքերի փոխանակումը. «Մի խնդրանք՝ մենք հաճախ դժգոհում ենք, որ արտահերթ նիստեր ենք ունենում, երեկ մենք օր կորցրինք մի նախագծի քննարկման համար, որին հարյուր տոկոսով կողմ ենք քվեարկվելու: Կողմ եք, քվեարկեք, անցնի գնա»:   Նրա խոսքերը ծափերով ընդունվեց:
ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը նրան դիտողություն արեց. «Պարոն Արզումանյան, մի շտապեք։ Մենք որ խոսում ենք, նպատակային ենք խոսում, մի շտապեք՝ առանց այն էլ մեր բերանը փակող շատ կա: Կողմ եմ քվեարկելու, միանում եմ ԲՀԿ-ին»:

ԱԺ-ն այսօր միաձայն՝ 117 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունեց «Օսմանյան Թուրքիայի կողմից 1915-1923թթ. իրականացված հույների եւ ասորիների ցեղասպանությունը դատապարտելու մասին» նախագիծը։ 

Մինչ քվեարկությունը ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ երեկվա քննարկումից հետո իրենց են զանգահարել եզդիական համայնքի ներկայացուցիչներ և հորդորեց ԱԺ-ին՝ առաջիկայում անդրադառնալ նաև եզդիների հանդեպ տեղի ունեցած ցեղասպանությանը: 

Իսկ Ալեքսանդր Արզումանյանին էլ սկսեց նյարդայնացնել նույն նախագծի շուրջ միևնույն մտքեր արտահայտելը. «Երեկ մեկ օր կորցրեցինք մի նախագծի քննարկման համար, որին հարյուր տոկոսով կողմ ենք քվեարկվելու: Կողմ եք, քվեարկեք, անցնի գնա»,-ասաց նա:

ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը անդադառնալով վերջինի հորդորին՝ նկատեց. «Պարոն Արզումանյան, մի շտապեք։ Մենք որ խոսում ենք, նպատակային ենք խոսում, մի շտապեք՝ առանց այն էլ մեր բերանը փակող շատ կա»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее