▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեր հարկերով վճարվող ալիքում լեզու են դնում արցախաֆոբ ու կնատյաց մի քաղաքագետ ներկայացողի բերանը․ Իշխանյան

Ռեժիսոր Հովհաննես Իշխանյանը գրում է․ 

Առաջին ալիքը ֆաշիզմի ու սեքսիզմի որջ

Նախորդ իշխանություններից մեզ հայտնի էր, որ բերում էին տարատեսակ ֆաշիստների ու Հանրայինի եթերը լցնում ներազգային ատելությամբ։

Բայց նախորդ իշխանությունների ատելության բոլոր չափաբաժինները տվել, անցել է հիմա Հանրայինը

Քաղաքացու հարկերով վճարվող ալիքում լեզու են դնում արցախաֆոբ ու կնատյաց մի քաղաքագետ ներկայացողի բերանը, Մկրտչյան Հարություն անունով, որը ձեռք էր առնում կանանց ձեռ-մեռ գցելը ոստիկանության կողմից ու օրուգիշեր արցախցիների դեմ ատելություն ու թշնամանք է տարածում։

Այս խելքով են ուզում Եվրոմիություն մտնեն իրենց ֆաշիստ, սեքսիստներով հանդերձ, քանի որ Եվրոմիությունը սրանց համար ոչ թե գաղափար է, արժեք կամ տնտեսություն, այլ զուտ Ռուսաստանի ու Իրանի դեմ տանդեմ՝ Հայաստանը կործանելու գնով։

Զարմանալի չի լինի, եթե ՔՊ-ին էլ բերեն ժողովրդավարությունից խոսի։

Առաջին ալիքում կարծում են, թե կրավորական կեցվածք ընդունելով՝ մի օր հոգնելու ենք ու իրենց կեղտերը ջրի էրես էլ չհանենք։ Ամենայն հավանականությամբ սխալվում են, քանի որ ֆաշիզմի դեմ պայքարը հավերժ է ու կայֆ։

Մեր ալիքը ֆաշիզմի բուն չի, որ ում կոկորդն ուզեն, լեզու դնեն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее