▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մեր հույսը դուք եք»․ բյուրականցին՝ Սրբազանին

«Երկրի վիճակով մտահոգված ենք, հույսներս դուք եք»,- դիմելով Բյուրական այցելած Բագրատ Սրբազանին՝ ասաց բյուրականցի տղամարդը։

«Միասին ենք, միասին»,- արձագանքեց շարժման առաջնորդը, ապա շրջեց  համայնքում։

Դիտեք նաև՝

Բյուրականում քաղաքացիներից մեկը լրագրողի հետ զրույցում նշեց, որ Սրբազան շարժումից ակնկալիքն այն է, որ Հայաստանի թուրքական իշխանությունը քշվի Հայաստանից, որ ազատագրվի մեր երկիրը:

Հարցին` ինչպես եք տեսնում այդ ճանապարհը, նա պատասխանեց` ուղղակի հավատում եմ Սրբազանին, միշտ մասնակցել եմ ակցիաներին:

Հաջորդ հարցին` գործող իշխանություն ասում է, որ այս շարժումը երկիրը պատերազմի մեջ է ներքաշելու, նա պատասխանեց. «Դե պատերազմ բերող իշխանությունն այդպես պետք է ասի, պատերազմ բերողն իրենք են, պատերազմը ոչ այս շարժումից է գալիս, ոչ դիմադրությունից»:

***

***

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее