▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեր իշխանության օրոք այսպիսի միջամտություններ ընտրություններին չեն եղել. Սերժ Սարգսյան

ՀՀԿ-ի կողմից ընտրախախտումների միֆը չափազանցված էր, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

«Մեր իշխանության օրոք այսպիսի միջամտություններ ընտրություններին չեն եղել։ Ուղղակի այն մարդիկ, ովքեր ՀՀԿ-ից դժգոհ են եղել, մինչև հիմա էլ փորձում են հավասարության նշան դնել, բայց այդ նշան իրական չի ոչ մեր սահմանների առումով, ոչ ընտրություններ կազմակերպելու, ոչ էլ սուտ ու զրպարտանք տարածելու առումով»,-ասաց Սարգսյանը՝ արձագանքելով գնահատականին, թե այժմ այնպիսի ընտրախախտումներ են կատարվում, ինչպիսիք նույնիսկ ՀՀԿ-ի օրոք չեն եղել։

Դիտարկմանը, թե իշխանություններն ասում են, որ «Ուժեղ Հայաստանն» ու Արման Թաթոյանի ղեկավարած «Միասնության թևերը» ամբողջովին վերաբրենդավորված ՀՀԿ-ն են, Սերժ Սարգսյանն արձագանքեց.

«Իրենց կարծիքով իրենք ամբողջովին վարկաբեկել են ՀՀԿ-ն, այդպիսով փորձում են նաև վարկաբեկել այն ուժին, ում հետ մեզ ասոցացնում են»։

***

Եկել եմ քվեարկելու, որպեսզի հաղթի այն Հայաստանը, որն ի վիճակի է պահել իր սահմանների անձեռնմխելիությունը, ապահովել իր քաղաքացիների անվտանգությունը, իրավունքներն ու ազգային արժանապատվությունը, քվեարկությանը մասնակցելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

«Քվեարկել եմ այն Հայաստանի օգտին, որտեղ սուտն ու զրպարտությունը դատապարտելի են, իսկ ակտիվ քաղաքական կեցվածքը՝ գնահատելի։ Այն Հայաստանի օգտին, որտեղ իշխանություններն ընդդիմադիրների վրա չեն կախում տխրահռչակ «փողերի լվացում» հոդվածը»,-ասաց Սերժ Սարգսյանը։

Ընտրություններին իր ղեկավարած ՀՀԿ-ի չմասնակցելն էլ, ըստ Սերժ Սարգսյանի, ոչ թե մեծահոգություն է մյուս ընդդիմադիրների նկատմամբ, այլ՝ սթափ հաշվարկի արդյունք։

«Այդ մասին կարող ենք դատել, տեսնելով, թե ինչպիսի ակտիվություն ցուցաբերեցին մեր քաղաքացիները։ Եթե գոնե 10 տոկոսով ավելին գան ընտրատեղամասեր, քանի 2021 թվականին էր, ապա ես կհամարեմ, որ մե

info@asekose.am/095519696
Հասարակություն далее