«Գուցե մեր ժամանակ էլ լիարժեք անկախ չի եղել Հ1-ը, բայց այսօրվա պես խայտառակություններ չեն եղել»,-լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ պատասխանելով այն հարցին, թե «Հանրային հեռուստաընկերությունը երեկ ոստիկանները ումի՞ց էին պաշտպանում, հանրությունի՞ց»։ «Իսկ Պետրոս Ղազարյանը երեկ ստում էր ուղիղ եթերում։ 2018-ից հետո, երբ որ վերջին անգամ գնացի «Հանրային»՝ իրեն հյուր, դիմել եմ, որպեսզի հրավիրի ինձ։ իսկ ես Հայաստանի քաղաքական դաշտում ամենավերջին մարդը չեմ, որին 5 տարի չեն հրավիրել եթեր։ Այսինքն Հ1-ում կա սև ցուցակ։ Սրբազանի դժգոհությունները մեղմ էին ու իրավացի»,-ասաց Աշոտյանը։ |
Մեր ժամանակ Նիկոլն էկրաններից չէր իջնում՝ անգամ զվարճալի հաղորդումներին էր մասնակցում
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet