▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեր ժողովուրդը iPhone-ով, պլանշետով ոչ խոպան ա գնում, ոչ տուալետ…

Այսօր ԱԺ-ում քննարկվում է «Վարչական իրավախախտումների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին ՀՀԿ պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի ներկայացրած նախագիծը:

ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը, անդրադառնալով նախագծին՝ նշել է.

«Անցած տարեվերջին ընդունեցինք ինտերնետային կամ հրապարակային ծանուցման մասին ՀՀ օրենքի նախագիծը: Առաջարկված նախագիծը դրա ընդամենը մեկ դետալն է: Այն ժամանակ մենք բարձրաձայնեցինք, որ չի կարելի ծանուցման այսպիսի կարգ ընտրել… մենք մի մեծ քար գցել ենք փոսը, Արփինե Հովհաննիսյանը փորձում է քարի մի փոքրիկ  մասը հանել այդ փոսից»:  

Գագիկ Ջհանգիրյանի խոսքով՝

«Մեր ժողովուրդը IPhone-ով, պլանշետով ոչ խոպան ա գնում, ոչ տուալետ ա գնում, ոչ սար ա գնում: Մեր ժողովորդը բոլորն ինտերնետացված չեն: Մարդիկ կան թուղթ ու գրիչն ու փոստն ու ծրարն են գերադասում: Այնպես որ հարկ է անդրադառնալ այդ օրենքին»:

Մանրամասները՝ a1plus.am-ի տեսանյութում.

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее