Այսօր՝ նոյեմբերի 20-ին, Րաֆֆի Հովհաննիսյանի տարեդարձն է: Նա դառնում է 62 տարեկան:
Րաֆֆի Հովհաննիսյանը միշտ աչքի է ընկել բացառիկ հայրենասիրությամբ, իսկ 1988թ.-ի Սպիտակի երկրաշարժից ժամեր անց նա արդեն Հայաստանում էր, ինչն էլ ճակատագրական դարձավ նրա կյանքում: Տեսնելով Հայաստանում տեղի ունեցած ողբերգությունը՝ Րաֆֆի Հովհաննիսյանը ընտանիքով հայրենիք վերադառնալու որոշում կայացրեց:

Նախքան Րաֆֆիի հետ հանդիպելը շատ հայ ընկերներ ունեի, սակայն որևէ մեկի մոտ չէի նշմարել այդքան ընդգծված հայրենասիրություն, ինչպիսին նրա մոտ էր: Երբ ծանոթացա իր հետ, զարմացա, թե ինչպես ամերիկացի լինելով՝ ինքը կարող է այդքան լավ խոսել հայերեն, գիտակ լինել հայոց պատմությանը, սիրի իր ժողովրդին ու իր հողը»,- իր հարցազրույցներից մեկում պատմել է նրա կինը՝ Արմինե Հովհաննիսյանը:
Վերջինիս խոսքով՝ ինքն ու ամուսինը կարողացել են Հայաստանի դժվար պայմաններում արժանապատիվ մեծացնել իրենց 5 երեխաներին .
«Մեր մեջ ներարկված էր հայրենիքի նկատմամբ սերը, մենք պետք է գայինք Հայաստան ու շենացնեինք այն: Երեխաներս շատ մարդկային արժեքներ են ձեռք բերել՝մեծանալով մութ ու ցուրտ տարիներին: Այսօր նրանք շատ ավելի լավ ու բարեգութ մարդիկ են, որովհետև տեսել են այդ դժվար տարիները Հայաստանում: Մենք ամենևին չէին եկել Հայաստան, որպեսզի պաշտոն ստանայինք, մենք եկել էինք, որովհետև Հայաստանը նոր վերածնունդ էր ապրում, և մենք չէինք կարող դրա մի մանիկը չդառնալ»,- մի առիթով անկեղծացել է տիկին Արմինեն:
Հավելենք, որ 2000 թվականին Րաֆֆի Հովհաննիսյանն ու նրա կինը՝ Արմինե Հովհաննիսյանը, հիմնադրել է «Օրրան» հասարակական- բարեգործական կազմակերպությունը, որի նպատակներն ուղղված են Հայաստանի մանուկների ու տարեցների շրջանում մուրացկանության տարածման կանխմանը:
Asekose.am-ը շնորհավորում է պրն. Հովհաննիսյանին՝ մաղթելով նրան առողջություն և նոր նվաճումներ՝ քաղաքական գործունեության ոլորտում:
Դիտեք նաև՝


