▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեր նախապապերը փախել են Թուրքիայից ՝ հազիվ կենդանի մնալով. Շերն աջակցում է Հայոց ցեղասպանության մասին «Խոստում» ֆիլմին

Հայոց ցեղասպանության մասին «Խոստում» ֆիլմի պրոդյուսերներից Էրիկ Էսրաիլյանն Instagam-ում հրապարակել է լուսանկար, որում հայազգի աշխարհահռչակ երգչուհի Շերը գրառում է կատարել ֆիլմի վերաբերյալ:

«Պատմություն. Հայոց ցեղասպանություն՝ Թուրքերի կողմից: Մեր նախապապերը փախել են Թուրքիայից ՝ ՀԱԶԻՎ կենդանի մնալով»,- գրել է Շերը:

 

Էրիկ Էսրաիլյանն էլ իր հերթին շնորհակալություն հայտնել Շերին ՝ աջակցության համար:

«Շնորհակալ ենք  մեր հիասքանչ ընկերոջը մեզ աջակցելու և  ճշմարտությունն ասելու համար»:

Հիշեցնենք, որ օրերս հայտնի է դարձել, որ աշխարհահռչակ երգիչ Էլթոն Ջոնը Հոլիվուդում  կազմակերպելու է «Խոստում» ֆիլմի դիտումը: Երգիչը պաշտոնական հայտարարություն էր արել՝ ավելացնելով  #KeepThePromise հեշթեգը: 

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Շոու-բիզնես далее